Խոսե Հոլեբաս - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Խոսե Հոլեբաս.

Խոսե Հոլեբաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոսե Հոլեբաս
գերմ.՝ José Holebas
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իոսիֆ Լլոյդ Հոլեբաս
Ազգությունը Հույն
Քաղաքացիությունը
 Գերմանիա
և
 Հունաստան
Մականուն Խոսե
Ծննդյան ամսաթիվ հունիսի 27, 1984 (36 տարեկան)
Ծննդավայր Աշաֆֆենբուրգ,
ԳՖՀ
Հասակ 184 սմ
Քաշ 74 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ
Ռոմա
Համար 25
Պատանեկան կարիերա
Զյուդրինգ
Կլյայնվալլշտադտ
Տևտոնիա (Օբերնաու)
2002–2005
Դամն 1910
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005–2006
Վիկտորիա (Կալ)
22 (15)
2006-2009
Մյունխեն 1860 II
47 (12)
2007-2010
Մյունխեն 1860
74 (7)
2010-2014
Օլիմպիակոս
94 (9)
2014-
Ռոմա
0 (0)
Ազգային հավաքական
2011–
Հունաստան
25 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Սեպտեմբերի 3, 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Հունիսի 24, 2014

Իոսիֆ «Խոսե» Լլոյդ Հոլեբաս (հունարեն՝ Χοσέ Λόυντ Χολέμπας հունիսի 27, 1984 թ, Աշաֆֆենբուրգ), հույն ֆուտբոլիստ, Ռոմա ֆուտբոլային ակումբի և Հունաստանի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

Հոլեբասի հայրը հույն է, մայրը՝ գերմանա-ուրուգվացի, ծնվել է Աշաֆֆենբուրգ քաղաքում։ Հոլեբասը երիտասարդ տարիքում հանդես է եկել տարբեր գերմանական սիրողական ակումբներում։ 2002 թվականին ընդունվել է Մյունխեն 1860 ակումբի ակադեմիա, հանդես եկել առաջին և երկրորդ թիմերում, որտեղ խաղացել է ոչ միայն պաշտպանի դիրքում այլ նաև հարձակվողի։ Հիմնական կազմում անցակցրել է 31 խաղ դարձել 4 գոլի հեղինակ։ 2010 թվականին Մյունխեն 1860-ի գլխավոր մարզիչ Էվալդ Լինենը Հոլեբասի հետ միասին տեղափոխվեց հունական Օլիմպիակոս։ Հույները Խոսեի համար վճարեցին կես միլիոն եվրո գումարած 200 հազար կանխավճար, որի արդյունքում ֆուտբոլիստը ակումբի հետ կնքեց 3 տարվա պայմանագիր։ Օլիմպիակոսի կազմում Հոլեբասը իր առաջին հանդիպումը անցկացրեց ալբանական Բեսա ակումբի հետ (5։0)։ Հունաստանի սուպերլիգայում իր առաջին գնդակը խփեց ԱԷԿ-ի դեմ խաղում։

Միջազգային կարիերա

2010 թվականին Հոլեբասը ստացավ Հունաստանի քաղաքացիություն և դարձավ հավաքականի թեկնածու։ Գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հրավիրեց Խոսեին Ռուսաստանի և Ռումինիայի հավաքականների դեմ հանդիպումներին մասնակցելու։ Անդրանիկ հանդիպումը հավաքականում տեղի ունեցավ 2011 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի դեմ խաղում։ 2014 թվականի օգոստոսի 30-ին Հոլեբասը պաշտոնապես դարձավ իտալական Ռոմայի ֆուտբոլիստ։ Իտալական ակումբը հույն ֆուտբոլիստի համար վճարեց 1 միլիոն եվրո գումարած կես միլիոն եվրո բոնուսների տեսքով և կնքեց 3 տարվա պայմանագիր[1]։

Նվաճումներ

  • Հունաստանի չեմպիոն՝ 2011, 2012, 2013, 2014
  • Հունաստանի գավաթակիր՝ 2012, 2013

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «Operazioni di mercato Josè Holebas»։ asroma.it։ Վերցված է Օգոստոսի 30, 2014 
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Խոսե Հոլեբաս
Listen to this article