From Wikipedia, the free encyclopedia
Խոսե Ռաուլ Կապաբլանկա ի Գրաուպերա (իսպ.՝ José Raúl Capablanca y Graupera, նոյեմբերի 19, 1888[1], Հավանա, Captaincy General of Cuba, Իսպանական կայսրություն[2] - մարտի 8, 1942[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), կուբացի շախմատիստ, շախմատի գրականագետ, դիվանագետ, աշխարհի եռակի չեմպիոն (կոչումը նվաճել է Լասկերի հետ մրցախաղում 1921 թվականին, պարտվել է Ալյոխինին 1927 թվականին), եղել է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը 1910-1930 թվականներին, բազմաթիվ միջազգային մրցությունների հաղթող։ Կապաբլանկայի ծաղկման տարիներին ձեռք է բերել «Շախմատային ավտոմատի» փառքը՝ նույն վարպետությամբ պահելով պարտիայի առաջատարի դիրքը միտտելշպիլեում և էնդշպիլեում ՝ գրեթե առանց սխալների։ Պաշտոնական հանդիպումներում Կապաբլանկան բարձր մակարդակով պարտվել է ընդամենը 34 պարտիա, իսկ 1916-1924 թվականներին մնացել է անպարտ[5]։
Խոսե Ռաուլ Կապաբլանկա José Raúl Capablanca | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1888[1] |
Ծննդավայր | Հավանա, Captaincy General of Cuba, Իսպանական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 8, 1942[2][3][4][…] (53 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Գերեզման | Կոլոն գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Կուբա և Իսպանիա |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և Կոլումբիայի ճարտարագիտության և կիրառական գիտության դպրոց |
Մասնագիտություն | շախմատիստ, ոչ գեղարվեստական գրող և դիվանագետ |
Ամուսին | Gloria Simoni Betancourt? և Olga Capablanca? |
Պարգևներ և մրցանակներ | |
José Raúl Capablanca Վիքիպահեստում |
Կապաբլանկայի հայրը եղել է իսպանացի սպա։ Նա երկրորդ տղան էր ընտանիքում։ Կապաբլանկան ծնվել է 1888 թ. նոյեմբերի 19-ին Հավանա քաղաքում։ Կապաբլանկայի խոսքերով նա սկսել է շախմատով հետաքրքրվել չորս տարեկանից նայելով իր հայրիկի խաղը։ Ութ տարեկանում նա հաճախեց Հավանայի շախմատի դպրոց, սակայն բժշկի խորհրդով նրան չէր թույլատրվում հաճախ խաղալ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.