Խոսե Սան Մարտին
From Wikipedia, the free encyclopedia
Խոսե Ֆրանսիսկո դե Սան Մարտին Մատորաս (իսպ.՝ José Francisco de San Martín y Matorras, փետրվարի 25, 1778(1778-02-25)[1][2][3][…], África, San Martín Department, Կորիենտես, Արգենտինա[4] - օգոստոսի 17, 1850(1850-08-17)[5][6][1][…], Բոլուն սյուր Մեր), Լատինական Ամերիկայի երկրների անկախության պատերազմի ղեկավարներից, Արգենտինայի ազգային հերոս։
Խոսե Սան Մարտին իսպ.՝ José de San Martín | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1778(1778-02-25)[1][2][3][…] |
Ծննդավայր | África, San Martín Department, Կորիենտես, Արգենտինա[4] |
Մահացել է | օգոստոսի 17, 1850(1850-08-17)[5][6][1][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Բոլուն սյուր Մեր |
Գերեզման | Բուենոս Այրեսի Մայր տաճար |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրթություն | Royal Seminary of Nobles of Madrid? |
Մասնագիտություն | ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և զինվոր |
Ամուսին | Մարիա դե լոս Ռեմեդիոս դե Էսկալադա |
Ծնողներ | հայր՝ Խուան դե Սան Մարտին, մայր՝ Gregoria Matorras?[7] |
Զբաղեցրած պաշտոններ | Պերուի նախագահ, Մենդոզայի նահանգապետ և Commander-in-Chief of the Chilean Army? |
Կուսակցություն | Պատրիոտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մերսեդես Թոմասա Սան Մարտին ի Էսկալասդա |
Ստորագրություն | |
José de San Martín Վիքիպահեստում |
1802-1812 թվականներին մասնակցել է Նարնջային պատերազմին։ 1812 թվականին վերադարձել է Արգենտինա, նշանակվել (1814) իսպանական գաղութատիրության դեմ պայքարող Արգենտինայի հայրենասերների Հյուսիսային բանակի գլխավոր հրամանատար։ Լա Պլատայի միացյալ նահանգների (1826 թվականից՝ Արգենտինա) անկախության հռչակումից (1816) հետո, 1817-1818 թվականներին ազատագրել է Չիլին (այդ նպատակով դժվարին անցում կատարել Անդերի վրայով), 1820-1821 թվականներին՝ Պերուն։ Դարձել է Պերուի առաջին կառավարության ղեկավար (պրոտեկտոր), մի շարք բարեփոխումներով ամրապնդել երկրի տնտեսական և ռազմական դրությունը։ 1822 թվականի հուլիսին Դուայակիլում Սիմոն Բոլիվարի հետ հանդիպելուց հետո, երբ Բոլիվարը մերժեց համատեղ գործելու Խոսե Սան Մարտինի առաջարկը, հեռացել է զինվորական և քաղաքական գործունեությունից, մեկնել Ֆրանսիա։