From Wikipedia, the free encyclopedia
Խոսրով Ա Մեծ (նաև՝ Խոսրով Քաջ, անհայտ[1] - 217), Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության արքա (198-216)։
Վաղարշ Բ-ի որդին և հաջորդը, Տրդատ Գ-ի հայրը, Արշակունիների արքայական հարստությունից[2]։
Խոսրով Ա-ն Մեծ Հայքի գահին հաջորդում է հորը՝ Վաղարշ Բ-ին։ Գահակալման սկզբին անցնում է Կովկասյան լեռները, պատժում խազարներին և բասիլներին, ապահովելով թագավորության հյուսիսային սահմանները։ Պաշտպանելով քրմական դասի շահերը՝ հալածում է քրիստոնեական համայնքներին։
202 թվականին, իր դաշնակից Հռոմեական կայսր Սեպտիմիոս Սևերոսի հետ միասին, նրա արշավանքի ժամանակ լինում է Եգիպտոսում։
208-209 թվականներին Պարթև Արշակունիների դեմ Սասանյանների իրագործած հեղաշրջումից հետո և 213 թվականին, ի հակադրություն Վաղարշ Ե-ի, Պարթևստանում արքայից արքա հռչակված Արտավան Ե-ին դաշնակցում և աջակցում է Խոսրով Ա-ն, որը հետագայում շարունակում է նրա որդին՝ Տրդատ Բ-ն։ Ըստ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու՝ Խոսրով Ա-ն մի շարք արշավանքներ է ձեռնարկում դեպի հարավ՝ Պապակի դեմ և վերադառնում հարուստ ավարով[3]։ Հավանական է համարվում, որ Խոսրով Ա-ն արշավանքներ է ձեռնարկել նաև Արտավանի մրցակից Վաղարշ Ե-ի դեմ[2]։
216 թվականի մայիսին Հռոմի Կարակալլա կայսրը բարեկամանալու նպատակով իր մոտ է կանչում Խոսրով Ա-ին, սակայն ձերբակալվում է և բանտարկվում, որտեղ էլ մի քանի ամիս մնալով, 217 թվականին վախճանվում է արքան։
Խոսրով Ա-ն հիշատակվում է նաև Թեբեում գտնված եգիպտական արձանագրության մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.