Խորվաթիայի անկախության պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Խորվաթիայի անկախության պատերազմ (սերբախորվաթ․՝ Rat u Hrvatskoj / Рат у Хрватској), ռազմական հակամարտություն նախկին Խորվաթիայի սոցիալիստական հանրապետության տարածքում, որը պայմանավորված էր Խորվաթիայի՝ Հարավսլավիայի կազմից դուրս գալով։
Խորվաթիայի անկախության պատերազմ խորվ.՝ Domovinski rat (Հայրենական պատերազմ) | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հարավսլավական պատերազմ | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Խորվաթիա
Բոսնիա և Հերցեգովինա[Ն 3] (1995): |
Հարավսլավիա Հարավսլավիա (1991—1992)
Սերբական Կրաինա[Ն 5] (1992—1995) Սերբական Հանրապետություն Սերբական Հանրապետություն[Ն 6][6][7](1992—1995) Կողմնակի մասնակցություն | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Խորվաթիա Ֆրանյո Տուջման Խորվաթիա Գոյկո Շուշակ |
Վելկո Կադիևիչ Միլան Մարտիչ | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
200.000 մարդ (1995)[8] | 130.000 մարդ (1995)[9] | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
Խորվաթական տվյալներ[10][11] 13 583 սպանված և անհետ կորած * 10 668 սպանված * 2915 անհետ կորած * 37 180 վիրավոր կամ մոտ 12 000 սպանված և անհետ կորած[12] կամ 15 970 սպանված և անհետ կորած[13][14] * 8147 զինծառայող * 6605 քաղաքացիական անձ * 1218 անհետ կորած ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ: * 221 000 փախստական[15] կամ * 196 000 փախստական[16] |
7501[Ն 7][13]—8039 սպանված և անհետ կորած[17][18] * 5603 կոմբատանտներ (Սերբական Կրաինայի զինված ուժեր 4324 Հարավսլավիայի ազգային բանակ 1279) * 2344 քաղաքացիական անձ Միջազգային տվյալներ 300 000 փախստական[19] Հակամարտության ընթացքում * 254 000 փախստական (1991—1993)[20] * 230 000 փախստական (1995) | ||||||||||
Ընդհանուր կորուստներ | |||||||||||
մոտ 20 000 սպանված[21][22][23][24] երկու կողմերից |
Երբ 1991 թվականի հունիսի 25-ին Խորվաթիան հռչակեց իր անկախությունը, Խորվաթիայի սերբ բնակչությունը փորձում էր նրա տարածքում ստեղծել իր պետությունը, որպեսզի դուրս չգա Հարավսլավիայի կազմից[25][26]։ Խորվաթիայի կողմից դա որակվեց որպես իր տարածքը Սերբիայում ներառելու փորձ[27][28]։ 2007 թվականին նախկին Հարավսլավիայի գործով միջազգային դատարանը ապացուցեց, որ Սերբական Կրաինայի հանրապետության առաջնորդ Միլան Մարտիչը պայմանավորվածություն է ունեցել Սլոբոդան Միլոշևիչի հետ՝ Սերբական Կրաինան միացնելու Հարավսլավիայի միավորված հանրապետությանը և ստեղծելու սերբական մեկ միասնական պետություն[29]։ 2011 թվականին Միջազգային դատարանը դատավճիռ է կայացրել, որի համաձայն խորվաթ գեներալներ Անտե Գոտովինան և Մլադեն Մարկաչը Խորվաթիայի ռազմա-քաղաքական ղեկավարության պահանջով պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ են թույլ տվել սերբերի հանդեպ՝ նպատակ ունենալով նրանց արտաքսել և տարածքները խորվաթներով բնակեցնել[30], սակայն 2012 թվականին Վերաքննիչ դատարանը երկու գեներալներին էլ արդարացրել է[31][32]։
Սկզբնական շրջանում պատերազմն ընթացել է Հարավսլավիայի ժողովրդական բանակի (ՀԺԲ), խորվաթական սերբերի ու խորվաթ ոստիկանների ուժերի միջև։ Հարավսլավիայի ղեկավարությունը դաշնային բանակի ուժերով փորձել է Խորվաթիան պահել երկրի տարածքում[33]։ Հարավսլավիայի կազմալուծման ժամանակ Խորվաթիայի տարածքում ստեղծվել է սերբերի ինքնահռչակ պետություն՝ Սերբական Կրաինա հանրապետությունը։ Այնուհետև սկսվել է պայքարը խորվաթական բանակի ու Կրաինայի սերբերի բանակի միջև։ 1992 թվականին համաձայնագիր է ստորագրվել կրակի դադարեցման մասին, որին հաջորդել է Խորվաթիայի անկախության ճանաչումը[34][35]։ Խորվաթիա են մտցվել ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը, որի հետևանքով հակամարտությունը ստացել է օջախային բնույթ[36]։ 1995 թվականին Խորվաթիան հարձակվողական երկու խոշոր գործողություն է ձեռնարկել, որի արդյունքում Սերբական Կրաինայի տարածքի զգալի մասն անցել է խորվաթական հսկողության տակ[37][38]։ Պատերազմն ավարտվել է Էրդուտի և Դեյթոնի համաձայնագրերով, որոնց համաձայն Արևելյան Սլավոնիան 1998 թվականին ներառվել է Խորվաթիայի կազմում[39][40]։ Հակամարտությունն ընթացել է սերբ և խորվաթ բնակչության փոխադարձ էթնիկ զտումով։
Պատերազմի արդյունքում Խորվաթիան ձեռք է բերել անկախություն և պահպանել է իր տարածքային ամբողջականությունը[37][39]։ Ռազմական գործողությունների ընթացքում շատ քաղաքներ ու գյուղեր են տուժել[41]։ Խորվաթիայի տնտեսությանը հասցված վնասը գնահատվել է մոտ 37 միլիարդ դոլար[42]։ Պատերազմի արդյունքում մահացածների ընդհանուր թիվը մոտ 20.000 մարդ է[21]։ Շատ խորվաթներ դարձել են փախստականներ և հեռացել այն տարածքներից, որտեղ 1991-1992 թվականներին իշխել են սերբերը։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով հանձնաժողովի տվյալներով Զագրեբի հսկողության տակ գտնվող տարածքներից մոտ 251.000 սերբ է արտաքսվել[43]։ Սերբերի արտահոսքի մեկ այլ մեծ ալիք է սկսվել 1995 թվականին (մոտ 230.000 մարդ), երբ կազմակերպվել է «Փոթորիկ» գործողությունը։ Պատերազմից հետո մոտ 115.000 սերբ վերադարձել է Խորվաթիա։
Խորվաթիայում պատերազմը մատնանշելու համար գործածվում է Հայրենական պատերազմ (խորվ.՝ Velikosrpska agresija) եզրը[12][44]։ Սերբիայում առավել հաճախ այս հակամարտությունը մատնանշում են Խորվաթիայի պատերազմ (սերբ.՝ Рат у Хрватскоj)[45] կամ Կրաինայի պատերազմ (սերբ.՝ Рат у Крајини) անուններով[46][47]։ Ներկայումս Սերբիան ու Խորվաթիան ընդհանուր առմամբ գործընկերային հարաբերություններ ունեն, չնայած լինում են դեպքեր, երբ միջազգային դատարաններում իրար դեմ հայցեր են ներկայացնում[48][49]։