Ծանրամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Ծանրամարտ (Ծանր աթլետիկա), մարզաձև, որը 1972 թվականից բաղկացած է երկու մարզավարժությունից՝ պոկում և հրում։
Ծանրամարտ | |
---|---|
Տեսակ | ուժային սպորտ, անհատական սպորտաձև և weightlifting? |
Olympic weightlifting Վիքիպահեստում |
Մարզիկի խնդիրն է, ծանրաձողը գետնից բարձրացնելով, այն ուղիղ ձեռքերով պահել գլխից վեր. այդ պահին ոտքերը պետք է լինեն ուղիղ, իսկ թաթերը՝ մեկ ուղիղ գծի վրա։ Օլիմպիական խաղերում հաղթում է երկամարտի գումարով առավել բարձր արդյունք ցույց տված ծանրորդը։ Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և այլ մրցաշարերում պաշտոնապես որոշվում են նաև առանձին մարզավարժությունների հաղթողները։ Յուրաքանչյուր մարզավարժության համար մարզիկին տրվում է երեք մրցափորձ։ Ծանրաձողի մեկնարկային քաշը որոշում է մարզիչը։ Երեք մրցափորձերի անհաջող ելքի դեպքում մարզիկը դուրս է մնում տվյալ վարժության մրցությունից։ Հաջող մրցափորձի դեպքում մարզիկը կարող է ավելացնել ծանրաձողի քաշը, բայց ոչ պակաս, քան մեկ կիլոգրամ։ Ծանրորդները մրցում են 4x4 մետր մրցահարթակի վրա։
Ծանրամարտը կամ ծանր աթլետիկան մարզաձև է, որն ընդգրկում է ծանրություն (ծանրաձող) բարձրացնելու մրցումները։ Մարզիկի խնդիրն է ծանրաձողը գետնից բարձրացնելը և որոշակի ժամանակամիջոցի ընթացքում այն ուղիղ ձեռքերով գլխից վեր պահելը։ Ծանրության բարձրացման վարժությունները հայտնի են եղել հին ժամանակներից, սակայն ծանրամարտի առաջին պաշտոնական մրցումներն անցկացվել են 19-րդ դարի 60-ական թվականներին ԱՄՆ-ում և 70-ական թվականների սկզբին՝ Եվրոպայում։ Որպես առանձին մարզաձև՝ 1896 թվականին ծանրամարտն ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում։ Հայաստանում ծանրամարտը սկզբնավորվել է 1927 թվականին, երբ Հանրապետական սպորտկոմիտեին կից կազմակերպվեց ծանրամարտի խմբակ, իսկ 1928 թվականին՝ Հանրապետական ֆեդերացիա։ Նույն թվականին անցկացվել է հանրապետության անդրանիկ առաջնությունը։ 1972 թվականին հաստատված ծանրամարտի պաշտոնական մրցումների