Ծառ
From Wikipedia, the free encyclopedia
Ծառ (լատին․՝ árbor), երկարակյաց բույս (սովորաբար 2 մ-ից ոչ ցածր)՝ բազմամյա փայտացող ցողուններով և արմատներով։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծառ (այլ կիրառումներ)
Տնկարկների ծառերի բույնը բարձր է, գրեթե գլանաձև, իսկ սաղարթը՝ փոքր, բարձր դիրքով։ Բաց տարածություններում աճող ծառերի բունը կարճ է, հաստ, հիմքում լայնացած, սաղարթն սկսվում է ցածրից։ Միաշաքիլ ծառերն ունենում են բարակ, սնամեջ (բամբուկներ), թույլ ճյուղավորված (վիշապածառ) կամ չճյուղավորված, բայց խոշոր տերևներով (արմավենի) բներ։ Առավել բարձրաբուն ծառերից են սեքվոյաները, դուգլասյան սոճին (եղևնին) և էվկալիպտները (100-110 մ), առավել հաստաբուն են բաոբաբները (տրամագիծը՝ մինչև 9 մ), ամենաերկարակյացները՝ սեկվոյան, բաոբաբը՝ 3000-5000 տարի։