Ծառայություններ
From Wikipedia, the free encyclopedia
Ծառայություններ, օգտակար աշխատանքային գործունեության տեսակներ, անմիջաբար բավարարում են մարդկանց անձնական և հասարակական պահանջմունքները։ Ծառայությունը իրենից ներկայացնում է անշոշափելի և առանց սեփականության պատկանելիության հասկացություն։ Ծառայությունները կարող են արտադրվել ինչպես մարդկանց, այնպես էլ սարքավորումների միջոցով, կարող են ուղղված լինել ինչպես սեփական պահանջմունքների, այնպես էլ կազմակերպության կարիքների բավարարմանը, ունենալ ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային բնույթ, իրականացվեն մասնավոր կամ պետական կազմակերպությունների կողմից։
Ծառայությունները ընդգրկում են՝
- բնակարանային-կոմունալ տնտեսությունը
- բնակչության կենցաղսպասարկումը
- տրանսպորտը (մարդատար)
- կապը (կազմակերպությունների և բնակչության ոչ արտադրական գործունեության ոլորտը սպասարկող)
- առողջապահությունը
- ֆիզիկական կուլտուրան
- սոցիալական ապահովությունը
- կրթությունը
- մշակույթը
- արվեստը
- վարկավորումը
- պետական ապահովագրությունը
- ոչ արտադրական վարչական կառավարումը և այլն