ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1985 (ընտրական մրցաշար)
From Wikipedia, the free encyclopedia
1985 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության ընտրական մրցաշար միաժամանակ հանդիսանում էր 1986 թ. աշխարհի առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու ընտրական մրցաշարի առաջին փուլը։ Մեքսիկան չմասնակցեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության խաղարկությանը, որովհետև արդեն ձեռք էր բերել աշխարհի առաջնության ուղեգիր՝ որպես կազմակերպիչ երկիր։ Գվատեմալան ավտոմատ կերպով ստացավ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, իսկ մնացած ուղեգրերը խաղարկվեցին ութ ընտրական զույգերում, որտեղ հավաքականները միմյանց հետ հանդիպեցին երկուական անգամ՝ տանը և դրսում։