Կալիգուլա
From Wikipedia, the free encyclopedia
Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս (լատ.՝ Gaius Julius Caesar Augustus Germanicus)[6], առավել հայտնի է իր Կալիգուլա[7] մականունով (օգոստոսի 31, 12[1], Antium, Հռոմէական Իտալիա[2][3] - հունվարի 24, 41[1], Պալատին, Հռոմ, Հռոմեական կայսրություն[4]), հռոմի կայսր (37-41 թթ.)։ Նաև՝ Սենատի պրինցեպս, Մեծ պոնտիֆեքս (լատիներեն՝ Pontifex Maximus), տրիբուն (լատիներեն՝ Tribuniciae potestatis), Հայրենիքի հայր (լատիներեն՝ Pater patriae) (38 թ.-ից), քառակի կոնսուլ (37, 39 - 41 թթ.)։ Կալիգուլան, այսպես կոչված, Հուլիո-Կլավդիոսյան հարստության ներկայացուցիչ էր։ Կալիգուլայի հայրը՝ Գերմանիկոսը, Տիբերիոս կայսեր զարմիկը և որդեգրված որդին, բավական հայտնի ռազմական գործիչ և զորավար էր, և Հռոմի ամենասիրելի հասարակական գործիչներից։ Երիտասարդ Գայոսը ստացել է Կալիգուլա մականունը իր հոր զինվորների կողմից այն ժամանակ, երբ ուղեկցում էր իր հորը նրա Գերմանական արշավանքի ընթացքում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալիգուլա (այլ կիրառումներ)
Կալիգուլա | |
---|---|
Հռոմեական կայսրության 3-րդ կայսր | |
Իշխանություն | 37-41 թթ. |
Լրիվ անուն | Gaius Julius Caesar Augustus Germanicus |
Զինվորական կոչում | Իմպերատոր (Հին Հռոմ) |
Ծնվել է՝ | օգոստոսի 31, 12[1] |
Ծննդավայր | Antium, Հռոմէական Իտալիա[2][3] |
Մահացել է՝ | հունվարի 24, 41[1] (28 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Պալատին, Հռոմ, Հռոմեական կայսրություն[4] |
Օգոստոսի դամբարան | |
Երկիր | Հին Հռոմ |
Հարստություն | Հուլիոսներ, Կլավդիոսներ |
Նախորդ | Տիբերիոս |
Հաջորդող | Կլավդիոս |
Կանայք | Յունիա Կլավդիլա Լիվիա Օրեստիլլա Լոլիա Պաուլինա Միլոնիա Ցեզոնիա |
Տոհմ | Հուլիոս Կլավդիոսներ և Julii Caesares? |
քաղաքական գործիչ | |
Հայր | Գերմանիկոս[5][1] |
Մայր | Ագրիպինա ավագ[5][1] |
Երեխաներ | Julia Drusilla? |
Հավատք | հին հռոմեական կրոն |
Առողջական վիճակ | էպիլեպսիա |
Երբ 19 թվականին Գերմանիկոսը մահացավ Անտիոքում, նրա կինը՝ Ագրիպինա Ավագն իր վեց երեխաների հետ վերադարձավ Հռոմ, որտեղ նրա ու Տիբերիոս կայսեր միջև ստեղծվեցին խճճված և թշնամական հարաբերություններ։ Ընդհարումն ի վերջո բերեց նրան, որ նրա ընտանիքը կործանվեց, արու զավակներից միայն Կալիգուլան ողջ մնաց։ Մահացու խարդավանքներից իրեն հեռու պահելով՝ Կալիգուլան ընդունեց Տիբերիոս կայսեր առաջարկությունը՝ այն է միանալ իրեն (կայսերը) Կապրի կղզում 31 թվականին, ուր Տիբեիրոսը քաշվել էր դեռևս հինգ տարի առաջ։ Տիբերիոսի մահվանից հետո 37 թվականին Կալիգուլան հաջորդեց իր մեծ հորեղբորը և որդեգրյալ պապին որպես կայսր։
Մեզ շատ քիչ բան է հայտնի Կալիգուլա կայսեր գահակալման շրջանի մասին, չնայած նա նկարագրվում է որպես ազնիվ և չափավոր ղեկավար իր գահակալության առաջին վեց ամիսների ընթացքում։ Վեց ամսվա ազնիվ և լավ գահակալական շրջանից հետո բոլոր աղբյուրները նշում են նրա դաժանության, սադիզմի, անմտության և սեռական կամակորությունների մասին՝ ներկայացնելով նրան որպես խելագար բռնապետ։ Չնայած այն բանին որ այս աղբյուրներում նշված փաստերը դեռ հարցականի տակ են, մի բան պարզ է. Կալիգուլան իր կարճ գահակալման ընթացքում ձգտել է կայսերական իշխանությունը դարձնել անսահմանափակ։ Նա մեծ մասամբ հոգում էր միայն իր փառասիրական կառուցողական ծրագրերի և իր համար շքեղ ապաստարաններ կառուցելու մասին։ Նա նախաձեռնել է Հռոմում Ակվա Կլավդիա և Անիո Նովուս ջրատարների կառուցումը։ Նրա գահակալման շրջանում Մավրիտանիայի թագավորությունը կցվեց կայսրությանը որպես պրովինցիա։
41 թվականի հունվարի 24-ին Կալիգուլան դարձավ Հռոմի առաջին կայսրը, ով սպանվեց մի դավադրության ընթացքում, որը նրա դեմ նյութել էին պրետորական գվարդիան, սենատորները, և պալատականները։ Դավադիրների՝ Հռոմեական Հանրապետությունը վերականգնելու փորձը ձախողվեց, Կալիգուլա կայսեր հենց սպանության օրը, պրետորականները կայսր հռչակեցին Կալիգուլայի հորեղբորը՝ Կլավդիոսին։
Կալիգուլան մինչև օրս էլ համարվում է մարդկության պատմության ամենադաժան մարդկանցից մեկը[8][9]։