Կալցիտրիոլ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Կալցիտրիոլ, կալցիումի փոխանակությունը կարգավորող հորմոն։ Այս հորմոնը վիտամին D3-ի փոխանակության ակտիվ նյութերից է։ կալցիտոնինի և պարաթիրեոիդ հորմոնի հետ միասին մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի փոխանակությանը։ Հորմոնն ունի ստերոիդային ծագում[1]։ Կալցիտրիոլի ազդեցությամբ արյան մեջ շատանում է կալցիումի և ֆոսֆորի քանակը։ Բայց միաժամանակ, արյան միջից կալցիումն անցնում է ոսկրեր։