Կամպանիա
From Wikipedia, the free encyclopedia
Կամպանիա (իտալ.՝ Campania), մարզ Իտալիայում։ Տարածությունը 22 447 կմ² է։ Բնակչությունը կազմում է 5 869 965 մարդ։ Այս ցուցանիշով այն զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Բնակչության խտությունը 431,77 մարդ/կմ² է։ Ընդգրկում է Ավելինո, Բենեվենտո, Կազերտա, Նեապոլ, Սալեռնո պրովինցիաները։ Գլխավոր քաղաքը և նավահանգիստը Նեապոլն է։ Ակտիվ հրաբխային և սեյսմիկ շրջան է (գործում է Վեզուվը)։ Կլիման միջերկրածովային է (տարեկան տեղումները 650 մմ-ից ավելի են), հողերը բերրի են։ Ափամերձ հարթավայրերում աճեցնում են միրգ, ցիտրուս, մնացած մասերում՝ ցորեն, եգիպտացորեն, վուշ, ծխախոտ, կարտոֆիլ։ Արդյունաբերությունը կենտրոնացած է Նեապոլի ծոցի ափին։ Հիմնական ճյուղերն են՝ մետալուրգիան, էլեկտրատեխնիկան, ռադիոէլեկտրոնիկան։
Արագ փաստեր ԿամպանիաCampania, Երկիր ...
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Կարգավիճակ | Մարզ | ||||
Մտնում է | Իտալիա | ||||
Վարչկենտրոն | Նեապոլ | ||||
ԲԾՄ | 322 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Regional Council of Campania? | ||||
Հիմնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն ([[31.12.2013[1]]]) | 5 869 965 (2-րդ տեղ) | ||||
Խտություն | 431,77 | ||||
Տարածք | 13 595 (12-րդ տեղ) | ||||
Հիմնադրված է | 1970 թ. | ||||
Սահմանակցում է | Լացիո, Մոլիզե, Ապուլիա և Բազիլիկատա | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | IT-72 | ||||
regione.campania.it | |||||
Փակել