Կամքի հաղթանակը (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
«Կամքի հաղթանակը» (գերմ.՝ Triumph des Willens), ֆիլմ 1934 թվականին Նյուրնբերգում տեղի ունեցած ՆՍԳԲԿ համագումարի մասին։ Նկարահանվել է կինոռեժիսոր Լենի Ռիֆենշթայլի կողմից Հիտլերի պատվերով։ Պրեմիերան կայացել է 1935 թվականի մարտի 28-ին Բեռլինի «Ուֆա-Պալաստ-ամ Ցոո» կինոթատրոնում։ Երրորդ ռեյխի փլուզումից հետո ֆիլմը Գերմանիայում արգելվել է, քանի որ այն, դաշնակիցների կարծիքով, ծառայել է ազգային սոցիալիզմի գաղափարների տարածմանը։ Այժմ Գերմանիայում ֆիլմի ցուցադրությունը թույլատրվում է միայն կրթական նպատակներով` կինոգետի կամ պատմաբանի պարտադիր ներածական խոսքով։
Արագ փաստեր Կամքի հաղթանակըգերմ.՝ Triumph des Willens, Երկիր ...
Կամքի հաղթանակը գերմ.՝ Triumph des Willens | |
---|---|
Երկիր | Գերմանական ռայխ |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1][2] և պրոպագանդիստական ֆիլմ |
Թեմա | Nuremberg Rally? |
Թվական | մարտի 28, 1935 և 1935 |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Լենի Ռիֆենշթայլ[1][3][2][…] |
Պրոդյուսեր | Լենի Ռիֆենշթայլ |
Սցենարի հեղինակ | Լենի Ռիֆենշթայլ և Վալտեր Ռուտման |
Դերակատարներ | Ադոլֆ Հիտլեր[4][3], Հայնրիխ Հիմլեր[4], Հերման Գյորինգ[4], Յոզեֆ Գեբելս[4] և Նացիստական կուսակցության առաջնորդների և պաշտոնյաների ցանկ |
Օպերատոր | Ֆրանց Վայրմայր, Զեպ Ալգայեր, Կարլ Ալտենբերգեր, Վերներ Բոնե, Վալտեր Ֆրենց, Հանս Կարլ Գոտշալկ, Ֆրանց Կոխ, Պաուլ Կարլ Լիբերենց, Վալտեր Ռիմլ և Կարլ Ֆաս |
Երաժշտություն | Հերբերտ Վինդտ |
Մոնտաժ | Լենի Ռիֆենշթայլ |
Պատմվածքի վայր | Բեռլին |
Նկարահանման վայր | Նյուրնբերգ |
Տևողություն | 114 րոպե |
Triumph of the Will Վիքիպահեստում |
Փակել