Կանանց շախմատային օլիմպիադա 1996
From Wikipedia, the free encyclopedia
Կանանց 17-րդ շախմատային օլիմպիադա, անցկացվել է 32-րդ շախմատային օլիմպիադիայի շրջանակներում 1996 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում։
Արագ փաստեր Վայր, Շախմատիստների քանակ ...
Կանանց շախմատային օլիմպիադա 1996 | |||
---|---|---|---|
Վայր | Երևան | ||
Շախմատիստների քանակ | 294 | ||
Պարտիաների քանակ | 1550 | ||
Բացման արարողություն | սեպտեմբերի 15, 1996 | ||
Փակման արարողություն | հոկտեմբերի 2, 1996 | ||
|
Փակել
Մրցաշարին մասնակցել է 74 թիմ (Հայաստանը ներկայացվել է երկու թիմով), որոնց կազմում խաղացել են 294 շախմատիստներ (33 գրոսմայստերներ, 68 միջազգային կարգի վարպետներ, 25 ՖԻԴԵ-ի վարպետներ և երկու գրոսմայստեր ու 7 միջազգային կարգի վարպետներ (տղամարդիկ)։ Մասնակիցներն անցկացրել են 1550 պարտիա։
Մրցաշարն անցկացվել է շվեյցարական համակարգով։ Թիմերն խաղացել են 14 տուր։
Տեղերը որոշվել են՝ 1. միավորներով → 2. Բուխհոլցյան համակարգով → 3. թիմային միավորների քանակով։
Ժամանակի վերահսկում՝ 40 քայլ 2 ժամում, ապա 60 րոպե հաջորդ 20 քայլերի համար։