Կապիտալ
From Wikipedia, the free encyclopedia
Կապիտալ (գերմ. Kapital, ֆրանս. capital, սկզբնապես՝ գլխավոր ունեցվածք, գլխավոր գումար, լատ. capitalis- գլխավոր,դոմինանտ, հիմնական), տնտեսական կատեգորիա, արժեք, որը վարձու աշխատուժի կիրառմամբ հավելյալ արժեք է բերում, ինքնաճում է։ Օգտագործվում է ավելցուկային արժեք ստեղծելու միջոցով, կամավոր փոխանակումների հիման վրա արտադրողական և տնտեսական գործունեությամբ։ Կապիտալը այն միջոցներն են, որոնց տնօրինում է տնտեսավարող սուբյեկտը շահույթ ստանալու նպատակով գործունեություն իրականացնելու համար։
Կապիտալը միայն արժեք չէ, այլ ինքնաաճող արժեք։ Ակտիվների ներդրումը արտադրության ոլորտում կամ ծառայության մատուցումը շահույթի նպատակով անվանում են կապիտալ ներդրումներ կամ ներդրումներ։
Որպես ինքնուրույն տերմին կապիտալը ժամանակակից հաշվապահության մեջ չի օգտագործվում, սակայն կան ֆինանսական վերլուծության մի շարք ցուցանիշներ։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապիտալ (այլ կիրառումներ)
Օրինակ՝ սեփական կապիտալը, տարբերությունը ընկերության ակտիվների արժեքի և նրա պարտավորությունների չափի միջև։ Սովորաբար արժեքը ձևավորվում է կանոնադրական կապիտալի հաշվին, լրացուցիչ կապիտալի, չբաշխված շահույթի և պահուստների։ Կապիտալիստների ձեռքում կենտրոնացած կապիտալը հավելյալ արժեքի յուրացման միջոց է, պատմական կատեգորիա, այսինքն՝ բնորոշ է հասարակական-տնտեսական որոշակի ֆորմացիայի։ Կապիտալի, որպես տնտեսական կատեգորիայի, գիտական վերլուծությունը տվել է Կ. Մարքսը՝ «Կապիտալ» աշխատության մեջ։ Կապիտալը, նշել է նա, իր չէ, այլ պատմական որոշակի արտադրաեղանակի պատկանող արտադրական հարաբերություն, որն այդ հարաբերությունը կրող իրերին տալիս է յուրահատուկ հասարակական բնույթ։