Կապույտ սիրտ արշավ
կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
«Կապույտ սիրտ արշավ» (անգլ.՝ Blue Heart Campaign), թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային ծրագիր, որը մեկնարկել է ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից (UNODC)[1]։ Գրասենյակն ստեղծվել է 1997 թվականին ու աջակցել երկրներին ՄԱԿ-ի՝ թմրամիջոցների մասինն երեք արձանագրությունների իրագործման հարցում։ 2000 թվականին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից մարդկանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխելու, կանխարգելելու և պատժելու մասին արձանագրությունն ընդունելուց հետո UNODC-ը դարձել է այդ արձանագրության «պահապանը» և ստանձնել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործառույթները[2]։ «Կապույտ սիրտ արշավը» մեկնարկել է 2009 թվականի մարտին UNODC- ի գործադիր տնօրեն Անտոնիո Մարիա Կոստայի կողմից, Վիեննայում կայացած Համաշխարհային կանանց համաժողովում իր ելույթի ժամանակ։ Արշավի խորհրդանիշը կապույտ սիրտ է[3]։ «Կապույտ սիրտ արշավն» օգտագործում է իր կայքը, ինչպես նաև Ֆեյսբուքը, Թվիթերը, Յություբն ու Ֆլիքրը հասարակությանն իրենց նպատակների, խնդիրների ու նորությունների մասին տեղեկացնելու համար։
Կապույտ սիրտ արշավ | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Կարգախոս | Ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի |
Հիմնադիր | ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ |
Կայք | unodc.org/blueheart/ |