Կառավարում (տնտեսագիտություն)
From Wikipedia, the free encyclopedia
Մենեջմենթ (անգլ.՝ management, հին ֆրանսերեն՝ ménagement «ուղեկցելու ուղղություն տալու արվեստ», լատիներենից` «ձեռքով ուղղություն տալ») (առավելագույն լայն իմաստով), նշանակում է տարբեր մակարդակների սոցիալ-տնտեսական համակարգերի և մոդելների ստեղծումը, կառավարումը, հսկումը և առավելագույն կերպով արդյունավետ օգտագործումը։ Սոցիալ- տնտեսական համակարգերի կառավարումը, այդ թվում՝ արտադրական, ստացել է «մենեջմենթ» անվանումը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառավարում (այլ կիրառումներ)
Մենեջմենթի հիմնական գործառույթներն են՝ պլանավորում, կազմակերպում, կառավարում, հիմնավորում, հաղորդակցում, մշակման ու որոշումների ընդունման գործընթացներ և վերահսկողություն։ Այդ ֆունկցիաների փոխադարձ կապը պայմանավորված է նրանով, որ հնարավոր չէ կառավարել անկազմակերպ համակարգը, այսինքն, որքանով ավելի լավ է կազմակերպված ձեռնարկությունը, այնքանով այն ավելի քիչ կարիք ունի կառավարման։ «Մենեջմենթ» հասկացությունը իր մեջ ընդգրկում է նաև ձեռնարկության ղեկավարումը և տարբեր մակարդակների ղեկավարների։ «Մենեջեր» հասկացությունը մոտավորապես համապատասխան է հին ռուսական «հրամայող» հասկացությանը։
Ներկայումս Ռուսաստանում «մենեջեր» անվանումը հաճախ օգտագործվում է այն աշխատակիցների հեղինակային վարկը բարձրացնելու նպատակով, որոնց գործառույթները որևէ կապ չունեն կառավարման հետ։ Շատ խանութներում ավտոսրահներում մենեջեր են կոչվում սովորական վաճառողները։ Օֆիս-մենեջերի պաշտոնը նույնպես կապված չէ կառավարական գործառույթների հետ։