Կառավարվող արկեր
From Wikipedia, the free encyclopedia
Կառավարվող արկեր, անօդաչու թռչող ապարատներ՝ հանդերձված մարտական լիցքով և թռիչքի կառավարման սարքերով։ Կառավարվող արկերը բաժանվում են 4 դասի.
- «երկիր-երկիր» - բալիստիկ հրթիռներ և ինքնաթիռ-արկեր՝ մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար կմ թռիչքի հեռավորությամբ, նախատեսված են վերգետնյա օբյեկտներ խոցելու համար,
- «երկիր-օդ» - զենիթային ռեակտիվ արկեր՝ օդային օբյեկտներ խոցելու համար,
- «օդ-օդ» - ռեակտիվ արկեր՝ ինքնաթիռից օդային օբյեկտներ խոցելու համար,
- «օդ-երկիր» - ինքնաթիռ-արկեր, տորպեդներ, ռումբեր՝ ինքնաթիռից վերգետնյա օբյեկտներ խոցելու համար։