Կառլովի Վարի
From Wikipedia, the free encyclopedia
Կառլովի Վարի (չեխ․՝ Karlovy Vary. Aussprache (օգնություն • ինֆո)), նախկինում ՝ Կառլսբադ (գերմ.՝ Karlsbad. գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է Կառլի լոգարան), քաղաք Չեխիայում, Օգրժե գետի հովտում, ծովի մակերևույթից 380 մ բարձրության վրա։ Բնակչությունը՝ ▲49 043 մարդ (հունվարի 1, 2023)[2]։ Բալնեոլոգիական առողջարան է, Պրահայից 120 կմ արևմուտք։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կառլովի Վարի | |||||
Karlovy Vary Czech.jpg | |||||
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
Ներքին բաժանում | Bohatice?[1], Cihelny?[1], Čankov?[1], Doubí?[1], Drahovice?[1], Dvory?[1], Hůrky?[1], Olšová Vrata?[1], Počerny?[1], Rosnice?[1], Rybáře?[1], Sedlec?[1], Stará Role?[1], Tašovice?[1] և Karlovy Vary? | ||||
Հիմնադրված է | 1350 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1350 | ||||
Այլ անվանումներ | Կառլսբադ | ||||
Մակերես | 59,10 կմ² | ||||
ԲԾՄ | 447 մ | ||||
Խոսվող լեզուներ | չեխերեն | ||||
Բնակչություն | ▲49 043 մարդ (հունվարի 1, 2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +420 353 | ||||
Փոստային դասիչ | 360 01 - 360 20 | ||||
Ավտոմոբիլային կոդ | K (նախկինում՝ KR, KV) | ||||
Պաշտոնական կայք | karlovyvary.cz | ||||
| |||||
2021 թվականից ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[3]՝ «Եվրոպայի առողջարանային մեծ քաղաքներ» («"Great Spa Towns of Europe"») ձևակերպման ներքո. նկատի են առնվել 18-20-րդ դարերի առողջարանային համալիրներն ու ընդհանրապես քաղաքի ճարտարապետությունը[4][5]։
Կառլովի Վարին Եվրոպայի ամենաընդարձակ առողջարանային համալիրն ունեցող բնակավայրն է[6] և ամենից հաճախ այցելվող առողջարանը Չեխիայի Հանրապետությունում[7]։ Քաղաքը հայտնի է նաև չեխական բարձրորակ, ինքնատիպ, շքեղ ապակեղենի արտադրությամբ։ Բացի այդ, այստեղ զարգացած է սննդի արդյունաբերությունը։