Կառլո Անչելոտտի
իտալացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Կառլո Միքելանջելո Անչելոտտի (իտալ.՝ Carlo Michelangelo Ancelotti, հունիսի 10, 1959(1959-06-10)[3][4][5], Ռեջոլո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մարզիչ, նախկինում ՝ խաղացող (կիսապաշտպան)։ 2013-2015 թթ. մարզում էր Մադրիդի «Ռեալ» ակումբը։ Նրա մականունն է Կառլետտո։ Անչելոտտին խաղացել է որպես կիսապաշտպան Ռոմայում՝ լինելով թիմի ավագը և նվաճել է ակումբի հետ մեկ անգամ Իտալայի չեմպիոնի տիտղոսը և չորս անգամ Իտալիայի գավաթը, ինչպես նաև խաղացել է «Միլանում» 1980-ականների վերջում, որի հետ երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը հինգ տարվա ընթացքում։ Իտալիայի ազգային հավաքականում անցկացրել է 26 խաղ և խփել մեկ գնդակ, մասնակցել է 1990-ի աշխարհի գավաթին։ Որպես մարզիչ աշխատել է «Ռեջիանայում», «Պարմայում», «Յուվենտուսում», «Միլանում», «Չելսիում» և ՊՍԺ-ում։ Կառլո Անչելոտտին դարձել է պատմության մեջ առաջին գլխավոր մարզիչը, որ հաղթել է Իտալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իսպանիայի ֆուտբոլի առաջնություններում[6][7][8][9][10] և համարվում է աշխարհի մեծագույն և հաջողակն մասնագետներից մեկը[11][12][13]։
Կառլո Անչելոտտի իտալ.՝ Carlo Ancelotti | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Կառլո Միքելանջելո Անչելոտտի | ||
Ազգությունը | իտալացի | ||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Մականուն | Դոն Կառլո | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 10, 1959 (64 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռեջոլո, Իտալիա | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Քաշ | 81 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռեալ Մադրիդ (գլխավոր մարզիչ) | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1976 - 1979 1979 - 1987 1987 - 1992 Ընդհանուր |
Պարմա Ռոմա Միլան |
55 (13) 171 (12) 112 (10) 338 (35) | |
Ազգային հավաքական | |||
1981 - 1991 | Իտալիա | 26 (1) | |
Մարզչական կարիերա | |||
1995 - 1996 1996 - 1998 1999 - 2001 2001 - 2009 2009 - 2011 2011 - 2013 2013 - 2015 |
Ռեջիանա Պարմա Յուվենտուս Միլան Չելսի ՊՍԺ Ռեալ Մադրիդ | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |