Կատալոնիայի գրադարան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կատալոնիայի գրադարան.

Կատալոնիայի գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կատալոնիայի գրադարան
Երկիր
 Իսպանիա[1][2]
Տեսակազգային գրադարան, open-access publisher?[1] և main library?[2]
Հիմնվել է1907 և 1914
ՏեղադրությունԲարսելոնա[2]
Հասցեc/ Hospital, 56[2]
Հավաքածուներ
Չափ3 967 439
Հասանելիություն և օգտագործում
Այլ տվյալներ
Անձնակազմ152 մարդ (2016)
Կայքbnc.cat[2]
Կոորդինատներ: 41°22′49.681200100011″ հս․ լ. 2°10′13.3284001″ ավ. ե. / 41.38046700002777811° հս․. լ. 2.170369000028° ավ. ե. / 41.38046700002777811; 2.170369000028[2]

Կատալոնիայի գրադարան (կատ.՝ Biblioteca de Catalunya), Կատալոնիայի ազգային գրադարան: Գտնվում է Բարսելոնայում: Մատենագրական ազգային կենտրոն է, որ պատասխանատու է կատալոնյան մշակութային ժառանգության հավաքման, պահպանման և հանրահռչակման համար:

Գրադարանն զբաղեցնում է 8.820 մ² մակերես: Նրա ֆոնդերը ներառում են շուրջ երեք միլիոն նմուշ գիրք և այլ նյութեր: 2000 թվականից սկսվել է գրադարանի ֆոնդերի թվայնացումը:

Պատմություն

1907 թվականին Անրիկ դա լա Ռիբա Սարան (կատ.՝ Enric Prat de la Riba) հիմնադրել է Կատալոնյան հետազոտությունների ինստիտուտը, որին կից բացվել է գրադարան: Ի տարբերություն Եվրոպայի ազգային այլ գրադարանների, որոնք շարունակում էին արքայական գրադարանների ավանդույթը` Կատալոնիայի գրադարանը հիմնվել էր զրոյից` հիմնականում կատալոնյան ազգային բուրժուազիայի հովանավորությամբ:

1914 թվականին` Կատալոնյան համագործակցության ժամանակ, գրադարանը բացվում է լայն հասարակության համար: Այդ ժամանակ գրադարանի ֆոնդերը պահվում էին Պատգամավորական պալատի (կատ.՝ Palau de la Diputació) շենքում` Կատալոնիայի կառավարության շենքի հարևանությամբ: 1917 թվականին ստեղծվում են տպագիր գրքերի բաժանմունքներ, հատուկ և երաժշտական հավաքածուներ, իսկ 1923 թվականին` էստամպների, փորագրությունների ու քարտեզների հավաքածուներ: 1939 թվականին գրադարանը փակվում է, իսկ 1940 թվականին տեղափոխվում Բարսելոնայի Սանտա Կրեու հոսպիտալի շենք[3]:

Պրիմո դե Ռիվերայի և Ֆրանկոյի դիկտատուրայի շրջանում գրադարանը վերանվանվում է Կենտրոնական գրադարան (կատ.՝ Biblioteca Central): Այդպիսով, իսպանական իշխանությունները վերացնում էին Կատալոնիայի գոյության ցանկացած ակնարկ:

1981 թվականին գրադարանը հռչակվում է ազգային: 1994 թվականին ձևավորվում են գրադարանի 4 մեծ բաժանմունքներ` մատենագրություն, գծապատկերներ, ֆոնոտեկա և գեմերոտեկա (որոշակի ժամանակաշրջանի հրատարակությունների հավաքածուներ):

Համագործակցություն Google-ի հետ

Գրադարանի գլխավոր մուտքը
Գրադարանի գլխավոր մուտքը

Նպատակ ունենալով լայն հասարակության շրջանում հանրահռչակել կատալոնյան մշակութային ժառանգությունը` 2007 թվականի հունվարի 10-ին Կատալոնիայի գրադարանը և կատալոնյան 4 այլ գրադարաններ հայտարարում են Google Books Library Project-ի` թվայնացման գործընթացին միանալը[4]: Այս գործընթացում Կատալոնիայի գրադարանը ստանձնում է համակարգողի դերը Google-ի և մասնակից 4 այլ գրադարանների միջև: Դրանք են`

  • Մոնսարատ մենաստանի գրադարան
  • Բարսելոնայի սեմինարիայի հանրային եպիսկոպոսական գրադարան
  • Բարսելոնայի զբոսաշրջային կենտրոնի գրադարան
  • Բարսելոնյան Ատենեյ գրադարան:

Այդպիսով, կատալոնյան գրադարանների խումբը դառնում է երկրորդը ոչ անգլոսաքսոնական մշակութային հաստատությունների մեջ (Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանից հետո) և երրորդը Եվրոպայում (Օքսֆորդի համալսարանից հետո), որ դառնում է Google Books Library Project ծրագրի գործընկերը[5]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Directory of Open Access Journals — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Directorio de bibliotecas españolas
  3. La Biblioteca de Catalunya (Guide in English), p. 6.
  4. BNC Guide in English, p 22 -- "Accord with Google"
  5. La Biblioteca de Catalunya (Guide in English), p. 22.

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կատալոնիայի գրադարան
Listen to this article