Կատակերգական դրամա - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կատակերգական դրամա.

Կատակերգական դրամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կատակերգական դրամա» (անգլ. comedy-drama), տրագիկոմեդիայի ժամանակակից ենթաժանր, որը առաջին հերթին տարածված է հեռուստատեսության շրջանում: Ֆորմատը վերաբերվում է այն սերիալներին, որոնք սերտորեն համատեղում են կատակերգություն և դրամա ժանրերը:

Ձևաչափը ստեղծվել է 1980-ականներին կեսերին ամերիկյան հեռուստատեսությունում: Ավելի վաղ հեռուստատեսության մեջ բավականին խիստ բաժանում կար սերիալների մեկ ժամ տևողությամբ դրամայով և կես ժամ տևողությամբ, հիմնականում ընտանեկան սիթքոմներով: Վառ օրինակ է հանդիսանում մեկ ժամ տևողությամբ «Moonlighting» հեռուստասերիալը՝ դառնալով պատմության մեջ առաջինը, որը առաջադրվել էր Ամերիկյան ռեժիսորների Գիլդիայի մրցանակի և դրամատիկական, և կատակերգական անվանակարգերում: Կես ժամ տևողությամբ հեռուստասերիալների վառ օրինակ է հանդիսանում քննադատների սիրելի՝ «Մոլլի Դոդի ցերեկները և գիշերները» շոուն՝ դառնալով առաջին սիթքոմներից մեկը, որը նկարահանվել է մեկ տեսախցիկով և առանց ենթակադրային ծիծաղի: Ոչ բոլոր քննադատները գնահատեցին նոր ձևաչափը՝ հավատարիմ մնալով դրամայի և սիթքոմի առանձնացման ավանդույթներին:

Հաճախակի մոլորության պատճառն այն է, որ դրամեդը[1] մեկ ժամ տևողություն ունի: Կարճաժամկետ գոյություն ունեցող «Frank's Place» (1987-1988) հեռուստասերիալը, որպես սիթքոմ, անդրադառնում էր ռասայական լուրջ խնդիրների: Ձևաչափը հիմնական հաջողության է հասել 2000-ական թվականներին՝ «Հուսահատ տնտեսուհիները»[2] (2004-2012) և դրան հաջորդող «Ugly Betty» (2006-2010), «Dirty Sexy Money» (2007-2009), «Pushing Daisies» (2007-2009), «Drop Dead Diva» (2009-2014) և «Jane the Virgin» հեռուստասերիալների մեկնարկից հետո: 2013 թվականին, «Orange Is the New Black» հեռուստասերիալի հաջողությունից հետո, շատ քննադատներ քննարկում էին, թե հեռուստասերիալը որ ուղղությամբ է առաջադրվելու մրցանակների համար, և նախագիծը «Ոսկե Գլոբուսում» առաջադրվել է որպես դրամա, իսկ հետո որպես կատակերգություն «Էմմիում»[3][4]: Նման իրավիճակում է հայտնվել նաև կես ժամ տևողությամբ «Transparent» հեռուստասերիալը, որն, ըստ քննադատների կարծիքների, պարզվել է, որ դրամա է՝ պարունակելով սիթքոմի ժամանակագրություն[5]:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Definition of dramedy | Dictionary.com»։ www.dictionary.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-15 
  2. O'Donnell Victoria (2012-02-09)։ Television Criticism (անգլերեն)։ SAGE։ ISBN 978-1-4129-9105-6 
  3. Slezak Michael, Slezak Michael (2013-11-13)։ «Orange Is the New Black Submitting as Drama, Not Comedy, for Golden Globes, Emmy Races»։ TVLine (անգլերեն)։ Վերցված է 2019-12-15 
  4. «Emmys: 'Orange Is the New Black' to Compete as a Comedy»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-12-15 
  5. Wallenstein Andrew, Wallenstein Andrew (2014-09-29)։ «Look Out, Emmys: ‘Transparent’ is a Drama Trapped in a Comedy’s Body»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-12-15 
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կատակերգական դրամա
Listen to this article