Կարապետ Տուղրեմաճյան
From Wikipedia, the free encyclopedia
Կարապետ Տուղրեմաճյան հայտնի է նաև Վահան Մանվելյան անունով, (1870-ական թթ. 1-ին կես - Բուլղարիա, 1904), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՅԴ կուսակցության անդամ։ Գործել է Կոստանդնուպոլսում։ «Բանկ Օտոմանի» միջադեպից հետո (օգոստոս, 1896) մեկնել է Բուլղարիա և աշխատել որպես ուսուցիչ։ 1901 թվականին եկել է Արևմտյան Հայաստան (Վան, Սասուն)։ 1902-1904 թվականներին եղել է Դաշնակցության Սասունի լիազոր ներկայացուցիչը։ Լինելով ընդհանուր ապստամբության կողմնակից՝ ձգտել է յուրաքանչյուր գյուղում ստեղծել մարտական ջոկատներ, որոնք անհրաժեշտության դեպքում կապահովեին գյուղի ինքնապաշտպանությունը։ 1904 թվականի Սասունի ապստամբության փաստացի հրամանատարներից էր։ Զոհվել է ապստամբությունից հետո, Գելիեգուզան-Մուշ ճանապարհին։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։