Կարբամազեպին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Կարբամազեպին (ԿԲԶ), վաճառվում է Տեգրետոլ անվան տակ, հակացնցումային դեղ, որը հիմնականում օգտագործվում է էպիլեպսիայի և նեյրոպաթիկ ցավի բուժման համար։ Այն արդյունավետ չէ աբսենս և միոկլոնալ գրոհների համար[1]։ Այլ դեղերի հետ այն օգտագործվում է շիզոֆրենիայի բուժման մեջ և որպես երկրորդ շարքի միջոց՝ երկբևեռ խանգարման ժամանակ[1]։ Կարբամազեպինը գործում է ինչպես ֆենիտոինը և վալպրոատը[2][3]։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 298-46-4 |
PubChem CID | 2554 |
DrugBank | 00564 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.005.512 |
Հաճախակի կողմնակի ազդեցություններն ընդգրկում են սրտխառնոցը և քնկոտությունը[1]։ Լուրջ կողմնակի ազդեցությունները կարող են ներառել մաշկի ցանավորում, ոսկրածուծի ֆունկցիայի ընկճում, ինքանասպանության մտքեր կամ շփոթություն[1]։ Այն չպետք է օգտագործեն ոսկրածուծի հետ խնդիրներ ունեցածները[1]։ Հղիության ժամանակ օգտագործումը կարող է վնասել երեխային, այնուամենայնիվ խորհուրդ չի տրվում ընդհատել դեղի ընդունումը հղի կանանց, ովքեր ունեն ցնցման գրոհներ[1]։ Օգտագործումը կրծքով կերակրման ժամանակ խորհուրդ չի տրվում[1]։ Խնամքի կարիք ունեն հատկապես երիկամի կամ լյարդի խնդիրներ ունեցողները[1]։
Կարբամազեպինը հայտնաբերվել է 1953 թվականին շվեյցարացի քիմիկոս Վոլթեր Շինդլերի կողմից[4]։ Առաջին անգամ այն վաճառվել է 1962 թվականին[5]։ Այն հասանելի է որպես ունիվերսալ բուժում[6]։ Այն ներառված է Համաշխարհային առողջապահության կազմակերպության հիմնական դեղերի ցուցակում, որպես արդյունավետ և ապահով միջոց՝ առողջապահական համակարգում[7]։ Զարգացող երկրներում դեղորայքի արժեքը կազմել է 0,01–0,07 ԱՄՆ դոլար 1 դեղաչափի համար 2014 թվականին[8]։ 2016 թվականին այն 197-րդ ամենահաճախ նշանակված դեղն էր ԱՄՆ-ում, ավելի քան 2 մլն նշանակմամբ[9]։