Կարգաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Կարգաբանություն (սիստեմատիկա, տաքսոնոմիա) կենսաբանական գիտություն, որի խնդիրն է բազմակողմանիորեն նկարագրել և կարգի բերել գոյություն ունեցող և անհետացած կենդանիների, բույսերի, սնկերի և միկրոօրգանիզմների բոլոր տեսակները, պարզել նրանց միջև եղած ազգակցական կապը, տեսակառաջացման ուղիները։ Կարգաբանությունը հենվում է օրգանիզմի բոլոր հատկանիշների (ձևաբանական, ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և այլն) վրա։ Բույսերի կարգաբանության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում վերարտադրող (ռեպրոդուկտիվ) օրգանների (ծաղիկ, սպորակիր օրգաններ) կառուցվածքին։ Շատ կենդանիների կարգաբանության մեջ տաքսոնոմիական խմբերի բնութագրման ժամանակ առավելությունը տրվում է անատոմիական հատկանիշներին։
Առաջարկվում է այս և Կենսաբանական դասակարգում հոդվածները միացնել իրար: (քննարկում) |