From Wikipedia, the free encyclopedia
Կարել Հավլիչեկ-Բորովսկի (Havlicek-Borovsky) (հոկտեմբերի 31, 1821[1][2][3][…], Հավլիչկովա Բորովա, Ավստրիական կայսրություն[4][5][6][…] - հուլիսի 29, 1856[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][7][5][…]), չեխ քաղաքական գործիչ, բանաստեղծ, հրապարակախոս։
Կարել Հավլիչեկ-Բորովսկի չեխ․՝ Karel Havlíček Borovský | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1821[1][2][3][…] |
Ծննդավայր | Հավլիչկովա Բորովա, Ավստրիական կայսրություն[4][5][6][…] |
Մահացել է | հուլիսի 29, 1856[1][2][3][…] (34 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][7][5][…] |
Գերեզման | Օլշանի գերեզմանատուն[8] |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանաստեղծ, լրագրող, հրատարակիչ, գրական քննադատ, գրող, քաղաքական գործիչ և հրապարակախոս |
Ամուսին | Julie Sýkorová-Havlíčková? |
Ծնողներ | հայր՝ Matěj Havlíček?, մայր՝ Josefína Havlíčková? |
Զբաղեցրած պաշտոններ | Ավստրիայի ռայխստագի անդամ |
Երեխաներ | Zdeňka Havlíčková? |
Ստորագրություն | |
Karel Havlíček Borovský Վիքիպահեստում |
1838-1840 թվականներին սովորել է Կառլի համալսարանում (Պրահա), ապա՝ հոգևոր ճեմարանում։ Հոդվածներում ձևակերպել է ավստրո-սլավիզմի գաղափարը, միաժամանակ պաշտպանել իռլանդացի ժողովրդի ազատագրական պայքարը։ 1848 թվականի հեղափոխության առաջին իսկ օրերից հիմնադրել է «Նարոդնի նովինի» քաղաքական լրագիրը։ 1851 թվականին հրատարակել է բացարձակ միապետությունն ու եկեղեցին խարազանող «ժողովրդական լրագրի ոգին», «Կուտնա-Հորյան նամակներ» գրքերը։ Նույն թվականին աքսորվել է Բրիկսեն (Տիրոլ)։ Անբուժելի հիվանդ Կարել Հավլիչեկ-Բորովսկուն թույլատրվել է Պրահա վերադառնալ 1855 թվականին։ Գրել է երգիծական պոեմներ («Տիրոլյան եղերերգեր», հրատարակել է 1861, «Ս. Վլադիմիրի մկրտությունը», 1876, «Լավրի թագավորը», հրատարակել է 1870), բանաստեղծություններ և էպիգրամներ։ Հավլիչեկ-Բորովսկին նպաստել է ռեալիզմի հաստատմանը չեխական գրականության մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.