հայ հեռուստահաղորդավար, դերասան,ռեժիսոր From Wikipedia, the free encyclopedia
Կարեն Ռոբերտի Քոչարյան (հունվարի 19, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, ռեժիսոր, լրագրող։
Կարեն Քոչարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1980) |
Մասնագիտություն | դերասան, հեռուստահաղորդավար և ռեժիսոր |
Աշխատավայր | Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Երևանի պարարվեստի պետական քոլեջ, Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, Երկիր Մեդիա և Արմենիա TV |
Պարգևներ և մրցանակներ | |
Karen Kocharyan Վիքիպահեստում |
1976-1980 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1975-1976 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում` որպես լաբորանտ։ 1976 թվականից խաղացել է Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում։ 1979 թվականից եղել է հարյուրավոր համերգների և միջոցառումների հանդիսավար։ 1982 թվականին մասնակցել է Հայաստանի պետական հեռուստառադիոյի անցկացրած մրցույթին և 1983 թվականից սկսել է աշխատանքը` որպես հեռուստահաղորդավար։ Սովորել է Մոսկվայի պետական հեռուստառադիոյի համամիութենական ինստիտուտում։ 1991 թվականին եղել է հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը, որտեղ ունեցել է հեղինակային հաղորդումներ՝ «Աստղեր և ճակատագրեր», «Երևանյան հեքիաթներ», «Բեմեզրի լույսեր»։ 1983-1986 թվականներին Երևանի պարարվեստի ուսումնարանում դասավանդել է դերասանի վարպետություն։ 1994-1996 թվականներին եղել է «Ամադեուս» երաժշտական կենտրոնի արտ-պրոդյուսեր։ 1999 թվականից ղեկավարում է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի «Երևան» գեղագիտական կենտրոնի ժուռնալիստիկայի «Քո տեսախցիկը» ստուդիան և դպրոցի լրատվական կենտրոնը։ Հանդիսանում է նաև Երևանի «Ակադեմիական» ավագ դպրոցի փոխտնօրենը մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով։ 2011-2012 թվականներին աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Երգում է անցյալը» հաղորդումը։ 2012 թվականից «Արմենիա» հեռուստաընկերության «Երկրի գանձերը» հաղորդաշարի սցենարիստն ու հաղորդավարն է[1]։ 2019 թվականից վարում է «Կամուջներ» և «Ամերիկյան հանդիպումներ» հեղինակային համացանցային նախագծերը,հանդիսանալով նաև դրանց սցենարի հեղինակն ու ռեժիսորը։ 2021 թվականի մարտից Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում վարում է «3-րդ ալիք. Ռետրո» կիրակնօրյա ծրագիրը,հանդիսանալով նաև սցենարի հեղինակ։
Երեք գրքի և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Որպես ռեժիսոր հանդես է եկել տարբեր հեղինակային ֆիլմերում՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.