Կարե (դասավորություն)
From Wikipedia, the free encyclopedia
Կարե[1] (ֆր.՝ carré ՝ քառակուսի, քառակուսաձև), հետևակայինների ռազմական քառակուսաձև դասավորություն։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարե (այլ կիրառումներ)
Գործածվել է եվրոպական տարբեր բանակներում XVII—XIX դարերում հեծելազորի և թեթև հետևակայինների գրոհները կասեցնելու նպատակով[2]։ Սակայն կարեն խոցելի է հրետանու համար, քանի որ իրար մոտ-մոտ կանգնած զինվորները հանդիսանում են հեշտ թիրախ թնդանոթների համար։
Կարե դասավորությունը լայն տարածում է գտել ռուսական բանակում ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, ինչպես նաև ֆրանսիական բանակում Նապոլեոնի պատերազմների ժամանակ։