From Wikipedia, the free encyclopedia
Կարլ Լիբկնեխտ (գերմ.՝ Karl Liebknecht, օգոստոսի 13, 1871[1][2][3][…], Լայպցիգ, Գերմանական կայսրություն[4][3] - հունվարի 15, 1919[4][1][5][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի սոցիալիստ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության (1918) հիմնադիրներից, երկրորդ ինտերնացիոնալի անդամ։
Կարլ Լիբկնեխտ գերմ.՝ Karl Liebknecht | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1871[1][2][3][…] |
Ծննդավայր | Լայպցիգ, Գերմանական կայսրություն[4][3] |
Մահացել է | հունվարի 15, 1919[4][1][5][…] (47 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4] |
Գերեզման | Սոցիալիստների հուշահամալիր |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն և Գերմանիա |
Կրթություն | Լայպցիգի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, HU Berlin և JMU |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան (1897) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փաստաբան, հեղափոխական և խմբագիր |
Ամուսին | Սոֆյա Լիբկնեխտ |
Ծնողներ | հայր՝ Վիլհելմ Լիբկնեխտ |
Զբաղեցրած պաշտոններ | Գերմանական կայսրության Ռեյխստագի անդամ և Պրուսիայի Ներկայացուցիչների պալատի անդամ |
Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Սպարտակ միություն |
Երեխաներ | Robert Liebknecht? |
Karl Liebknecht Վիքիպահեստում |
Բազմիցս հանդես է եկել թուրքական կառավարության և դրա հովանավոր Գերմանիայի հակահայկական քաղաքականության դեմ, պաշտպանել հայ ժողովրդի շահերը։ 1916 թվականին գերմանական ռայխստագում հարցապնդում է արել Թուրքիայի հայ բնակչության կոտորածների վերաբերյալ, պահանջել արդարացի հատուցում դաշնակից թուրքական կառավարությունից և Թուրքիայում մնացած հայ բնակչության անվտանգության ապահովում։ Հայկական հարցին Լիբկնեխտն անդրադարձել է «Սպարտակի միություն» քաղաքական նամակներում (№ 12, № 13) գերմանական կառավարությանը մեղադրելով հայկական կոտորածները լռության մատնելու համար։
1916 թվականի հունիսին Բեռլինի կայսերական դատարանին ներկայացրած հայտարարության մեջ Լիբկնեխտը հիշեցրել է գերմանական կառավարության 1913 թվականի այն հայտարարությունը, թե ռուսների հնարավոր մուտքը Հայաստան առիթ կլինի պատերազմի համար։ Հայաստանի նկատմամբ գերտերությունների զավթողական ծրագրերի վերաբերյալ մի շարք դիտողությունները մտել են Լիբկնեխտի «Իմ պրոցեսը ըստ փաստաթղթերի» (1918) ժողովածուի մեջ։
1919 թվականի հունվարին Գերմանիայի կոմունիստական կուսակցության գլխավորությամբ ապստամբություն է բարձրացվել Բեռլինում, ինչի ճնշումից հետո ապստամբության առաջնորդներ Կարլ Լիբկնեխտը և Ռոզա Լյուքսեմբուրգն առանց դատվելու գնդակահարվել են՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորած ժամանակավոր կառավարության իմացությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.