From Wikipedia, the free encyclopedia
Կարլ Մյուլլեր (գերմ.՝ Karl Alexander Müller, ապրիլի 20, 1927[1][2][3][…] կամ 1927[4], Բազել, Շվեյցարիա - հունվարի 9, 2023[5][6], Ցյուրիխ, Շվեյցարիա[7]), շվեյցարացի ֆիզիկոս, աշխատել է Ցյուրիխի համալսարանում։ 1987 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Նոբելյան մրցանակը ստացել է Գեորգ Բեդնորցի հետ համատեղ բարձր ջերմաստիճանային գերհաղորդականության հայտնաբերման համար։
Կարլ Մյուլլեր գերմ.՝ Karl Alexander Müller | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1927[1][2][3][…] կամ 1927[4] Բազել, Շվեյցարիա |
Մահացել է | հունվարի 9, 2023[5][6] Ցյուրիխ, Շվեյցարիա[7] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ցյուրիխի համալսարան և IBM Research – Zurich? |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Ալմա մատեր | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[8][9] |
Եղել է գիտական ղեկավար | Գեորգ Բեդնորց |
Պարգևներ | |
Karl Alexander Müller Վիքիպահեստում |
Մյուլերը ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում 1958 թվականին Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում։ 1963 թվականից սկսած նա հետազոտություններ է անցկացրել պինդ մարմնի ֆիզիկայի բնագավառում IBM ընկերության Ցյուրիխում գտնվող հետազոտական լաբորատորիայում։ Հետագայում ղեկավարել է լաբորատորիայի ֆիզիկայի բաժինը և 1982 թվականին դարձավ IBM-ի անդամ։
Լինելով սիլիկատների օքսիդների մասնագետ 1980-ականների սկզբում Մյուլերը սկսեց զբաղվել բարձր ջերմաստիճանների պայմաններում գերհաղորդիչ նյութերի որոնմամբ։ Այն ժամանակներում ամենաբարձր հայտնի ջերմաստիճանը, որին հնարավոր էր եղել հասնել, կազմում էր 23 Կ (−250 °C): 1983 թվականին Մյուլերը աշխատանքի ընդունեց Գեորգ Բեդնորցին, տարբեր օքսիդների կանոնակարգված հետազոտությունների կազմակերպելու նպատակով։ 1986 թվականին նրանց հաջողվեց հայտնաբերել գերհաղորդականություն նոր ստեղծված բարիում-լանթան-պղինձ օքսիդում 35 К (−238 °C) ջերմաստիճանի պայմաններում։ Նրանց հետազոտություններին հետևեցին մի շարք հետազոտություններ ամբողջ աշխարհում, որոնցում օգտագործվում էին տարբեր օքսիդներ, և ընդամենը մեկ տարվա ընթացքում հայտնաբերվեցին նյութեր, որոնք գերհաղորդիչ էին դառնում ընդամենը մոտ 100 К (−173 °C) ջերմաստիճանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.