Սըր Կարլ Ռեյմունդ Փոփեր (գերմ.՝ Karl Raimund Popper, հուլիսի 28, 1902(1902-07-28)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5] - սեպտեմբերի 17, 1994(1994-09-17)[1][2][3][…], Kenley, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա և սոցիոլոգ։ XX դարի գիտության ամենաազդեցիկ փիլիսոփաներից մեկը։ Հայտնի է քաղաքական և սոցիալական փիլիսոփայությանը նվիրված իր աշխատություններով։ Քննադատել է գիտական մեթոդի դասական հասկացությունները, ինչպես նաև պաշտպանել է ժողովրդավարության ու սոցիալական կրիտիցիզմի սկզբունքները, որոնց նա առաջարկում էր հետևել «բաց հասարակության» կայացմանը հասնելու համար։
Արագ փաստեր Կարլ ՓոփերKarl Popper, Ծնվել է ...
|
---|
|
Ծնվել է | հուլիսի 28, 1902(1902-07-28)[1][2][3][…] Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5] |
---|
Մահացել է | սեպտեմբերի 17, 1994(1994-09-17)[1][2][3][…] (92 տարեկան) Kenley, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
---|
Գերեզման | mortuary Lainzer Friedhof |
---|
Բնակության վայր(եր) | Վիեննա |
---|
Քաղաքացիություն | Ցիսլեյտանիա, Ավստրիա և Միացյալ Թագավորություն[6] |
---|
Դավանանք | ագնոստիցիզմ |
---|
Ուղղություն | ազատականություն |
---|
Մասնագիտություն | փիլիսոփա, գիտության փիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս և սոցիոլոգ |
---|
Հաստատություն(ներ) | Քենթերբերիի համալսարան[7], Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[8], Լոնդոնի թագավորական քոլեջ և Լոնդոնի համալսարան[8] |
---|
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն[5], իմացաբանություն, Ռացիոնալություն, Գիտության փիլիսոփայություն[5], տրամաբանություն, քաղաքական փիլիսոփայություն[9], Սոցիալական փիլիսոփայություն, կյանքի ծագում և քվանտային մեխանիկա |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Բրիտանական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, «Մոն Պելերին» համայնք, Գիտության պատմության միջազգային ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան[8], Քեմբրիջի համալսարան և Վիեննայի համալսարան (1928)[8] |
---|
Կոչում | պրոֆեսոր և ակադեմիկոս |
---|
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][10], Գերմաներեն լեզվի ավստրիական տարբերակ և գերմաներեն[10] |
---|
Գիտական ղեկավար | Կարլ Բյուլեր[11][8] և Մորից Շլիկ[11] |
---|
Եղել է գիտական ղեկավար | A. I. Sabra?[12] և Charles Leonard Hamblin?[11] |
---|
Ազդվել է | Սոկրատես, Lycophron?, Արիստոտել, Ռենե Դեկարտ, Արթուր Շոպենհաուեր, Jakob Friedrich Fries?, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել, Սյորեն Կիերկեգոր, Ալբերտ Այնշտայն[8], Վիեննական խմբակ և Հանս Վայհինգեր[13][14] |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Josefine Anna Henninger?[8] |
---|
Հայր | Simon Siegmund Carl Popper?[24] |
---|
Մայր | Jenny Popper?[24] |
---|
Աշակերտներ | W. W. Bartley III?, Իմրե Լակատոս, Thomas Kuhn?, Paul Feyerabend?, Hubert Kiesewetter?, David Miller?, John W. N. Watkins?, Joseph Agassi? և Alan Musgrave? |
---|
|
Karl Popper Վիքիպահեստում |
Փակել
1934 թ.-ին լույս տեսած «Հետազոտության տրամաբանություն» գրքով հիմնադրել է քննադատական ռացիոնալիզմի փիլիսոփայական ուղղությունը, ըստ որի՝ վերջնական ճշմարտություններ չկան։ Մարդկային գիտելիքը զարգանում է քայլ առ քայլ հերքելով սխալ վարկածները։ «Բաց հասարակությունն ու նրա թշնամիները» դասական դարձած գրքում (թարգմանված է հայերեն[25][26]), որը գրել է 1945 թ.-ին Նոր Զելանդիայում, ուր արտագաղթել էր նացիստական տիրապետության տակ գտնվող Ավստրիայից, Փոփերը քննադատության է ենթարկում բոլոր ամբողջատիրական համակարգերը։