Արկաթիակերտ
From Wikipedia, the free encyclopedia
Արկաթիակերտ կամ Կարկաթիակերտ, Ծոփքի թագավորության մայրաքաղաքը։ Աշխարհագրական դիրքը վերջնականապես չի ճշտված։ Ոմանք այն նույնացնում են հետագայի Անգղ բերդի հետ (Չորրորդ Հայքի Անգեղտուն գավառի գլխավոր բերդը), ոմանք Զինթա ամրոցի, ոմանք՝ Խարբերդի, ոմանք՝ Ամիդ-Դիարբեքիրի, իսկ ոմանք էլ Տիգրանակերտ-Մարտիրոսապոլսի հետ։ Դրանցից ամենահավանականն այն վարկածն է, ըստ որի Կարկաթիոկերտը գտնվում էր Անգեղտուն գավառի Անգղ բերդի տեղում կամ նրա շրջակայքում։ Իսկ վերջինիս ավերակներն ընկած են Արևմտյան Տիգրիս գետի վերին հոսանքից ոչ հեռու, Ծովք լճից մոտ 4 կմ հեռավորությամբ, ստորին Արածանիի ձախ կողմում։