Կարմիր պլակատ
From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր պլակատ, Միսաք Մանուշյանի պարտիզանական խմբին վարկաբեկելու նպատակով գերմանական օկուպացիոն ղեկավարության 15.000 օրինակով թողարկված ագիտացիոն պլակատ։ «Կարմիր պլակատը» փորձում էր համոզել, որ գերմանացիների դեմ իբր ֆրանսիացիները չեն պայքարում։ Այնտեղ գրված էր՝ «Մանուշյան, խմբի ղեկավար, հայ, 56 հարձակում, 150 զոհ, 600 վիրավոր»։
Պլակատը նպատակ ուներ խմբի անդամներին որպես ահաբեկիչներ ներկայացնել, սակայն արշավը հակառակ արդյունքն ունեցավ՝ հիշեցնելով ազատության մարտիկների հաղթանակի մասին[1]։ Պլակատների տակ հայտնվում էին ծաղիկներ, մարդիկ գրում էին՝ «Զոհվել են հանուն Ֆրանսիայի»։