Կարուժ
From Wikipedia, the free encyclopedia
Կարուժ (ֆր.՝ Carouge), համայնք Շվեյցարիայում՝ Ժնևի կանտոնում։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կարուժ | |||||
ֆր.՝ Carouge (GE) | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Մակերես | 2,65 կմ², 2,7 կմ² | ||||
ԲԾՄ | 386 մետր, 389 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▲22 459 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 022 | ||||
Փոստային դասիչ | 1227 | ||||
Ավտոմոբիլային կոդ | GE | ||||
Պաշտոնական կայք | carouge.ch(ֆր.) | ||||
| |||||
Փակել
Հիմնադրվել է 1786 թվականի հունվարի 31-ին, Սարդինիայի թագավոր և Սովոյայի դուքս Վիկտոր-Ամադեուս Երրորդի կողմից։
Կարուժը լայն ճանաչման է արժանացել առաջին հերթին իր առևտրի կենտրոնների ու զվարճանքի, ժամանցի համալիրների շնորհիվ։ Համարվում է Ժնևի ամենահարուստ արվարձաններից մեկը[2]։
Պատմամշակութային հուշարձաններով հարուստ քաղաքն ընդգրկված է Շվեյցարական ժառանգության ցանկում[3], իսկ բնակավայրի արխիվն էլ ճանաչվել է ազգային կարևորություն ունեցող մշակութային արժեք[4]։