Կենտրոնական հետախուզական վարչություն
From Wikipedia, the free encyclopedia
Կենտրոնական հետախուզական վարչություն, ԿՀՎ (անգլ.՝ Central Intelligence Agency, CIA), ԱՄՆ դաշնային կառավարության արտասահմանյան հետախուզության կենտրոնական ծառայություն։ Կոչված է ողջ աշխարհում ազգային անվտանգության տեղեկատվության հավաքման, մշակման և վերլուծության համար։ Որպես ԱՄՆ հետախուզական համայնքի (IC) անդամ, հաշվետու է Ազգային հետախուզության տնօրենին, ինչպես նաև մասնագիտացված է ԱՄՆ նախագահի և կառավարության համար հետախուզական ծառայություններ մատուցելու մեջ։
Կենտրոնական հետախուզական վարչություն | |
---|---|
ԿՀՎ զինանշանը | |
Տեսակ | հատուկ ծառայություն և ԱՄՆ-ի կառավարության անկախ գործակալություն և կորպորացիա |
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Հապավում | CIA (ԿՀՎ) |
Կարգախոս | «Ազգի աշխատանք։ Հետախուզության կենտրոն» Ոչ պաշտոնական՝ «Եվ ճշմարտությունը կճանաչեք. և ճշմարտությունը կազատե ձեզ» (Հովհաննես 8:32)[3] |
Նախորդող | Ռազմավարական ծառայությունների հիմնարկ[4] |
Հիմնադրված | Սեպտեմբերի 18, 1947 |
Գլխադասային գրասենյակ | Ջ. Բուշի անվան հետախուզական կենտրոն |
Տեղագրություն | Լենգլի, Վիրջինիա, ԱՄՆ |
Տարածաշրջան | ԱՄՆ[2] |
Գլխավոր քարտուղար | William J. Burns? |
Տնօրեն | Ջոն Օ. Բրենան |
Փոխտնօրեն | Դեյվիդ Ս. Քոհեն |
Վերադաս կազմակերպություն | Չկա |
Անձնակազմ | 21 575 |
Կամավորներ | 15 միլիարդ ԱՄՆ դոլար (2013)[5] |
Հիմնադիր | Դուայթ Էյզենհաուեր, Ուիլյամ Դոնովան, Ալեն Ու․ Դալես և Հարի Թրումեն |
Պարգևներ | |
Կայք | cia.gov |
Ստեղծվել է 1947 թվականին՝ Ալեն Դալասի կողմից։ ԿՀՎ-ի միջուկն են կազմում 5 վարչությունները՝ թվային նորարարության, վերլուծության, օպերատիվ (հետախուզական միջոցառումների նախապատրաստում), գիտատեխնիկական (ռադիոալիքակալում, օդային և տիեզերական հետախուզություն և այլն) և օժանդակության։ ԿՀՎ տնօրենը նշանակում է նախագահի, և հաստատվում սենատի կողմից։ Գրասենյակը գտնվում է Լենգլի բնակավայրում (Վիրջինիա նահանգ)։
Գործունեության ողջ ընթացքում ԿՀՎ-ն հաճախ է հայտնվել քննադատությունների կիզակետում։ ԿՀՎ-ի նախաձեռնությամբ տարիների ընթացքում կատարվել են փորձարկումներ մարդկանց վրա, արտահերթ արտահանձնումներ, ֆիզիկական բռնությամբ կիրառվել հարցաքննություններ, կազմակերպվել թիրախային սպանություններ, մահափորձեր, ինչպես նաև ֆինանսավորվել և մարզվել են զինյալների խմբեր, որոնք ավելի ուշ վերածվել են դասալիքների[6][7][8]։