Կզըլ
From Wikipedia, the free encyclopedia
Կզըլ (տուվայերեն և ռուս.՝ Кызыл), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում՝ Արևելյան Սիբիր տարածաշրջանում։ Տուվայի[2] Ինքնավար Հանրապետության[3][4] մայրաքաղաքն է։ Անվանումը, ինչպես թյուրքական այլ լեզուներում, այնպես էլ տուվայերենում նշանակում է կարմիր։ Կզըլի մերձակայքում Մեծ և Փոքր Ենիսեյները միախառնվում են՝ կազմավորելով Վերին Ենիսեյ (Верхний Енисей, Ուլուգ Խեմ) գետը[5]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կզըլ | |||||
ռուս.՝ Кызыл | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Հիմնադրված է | 1914 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1914 | ||||
Մակերես | 97,41 կմ² | ||||
ԲԾՄ | 630 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||||
Բնակչություն | ▲116 983 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+7 | ||||
Հեռախոսային կոդ | 39422 | ||||
Փոստային դասիչ | 667001–667011 | ||||
Պաշտոնական կայք | mkyzyl.ru(ռուս.) | ||||
| |||||
Տեղացիները համարում են, որ իրենց բնակավայրը հանդիսանում է Ասիա աշխարհամասի աշխարհագրական կենտրոնը և այդ առնչությամբ նույնիսկ հուշարձան են կանգնեցրել քաղաքում, չնայած այն հանգամանքին, որ չինացիները կասկածի տակ են առել այդ պնդումը և հայտարարում են, որ Ասիայի աշխարհագրական կենտրոնը գտնվում է չինական Ուրումչի քաղաքում։
Կզըլի բնակչության թվաքանակը 2018 թվականի տվյալներով եղել է 116 983[6]։