Կիթառ
From Wikipedia, the free encyclopedia
Կիթառ, լարային երաժշտական գործիք, աշխարհի ամենատարածված գործիքներից մեկը։ Առաջին կիթառները հայտնվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում, գործիքի զարգացման կենտրոնը եղել է միջնադարյան Իսպանիան, որտեղ կիթառը հասել է Հին Հռոմից։ 18-րդ և 19-րդ դարերում իսպանական կիթառի արտաքին տեսքը և հնչողությունը փոփոխությունների են ենթարկվում, նոր ձևի կիթառը դասական անվանումն է ստանում։ 20-րդ դարում ստեղծվում է էլեկտրակիթառը, որը լայնորեն գործածվում է երիտասարդական երաժշտական կուլտուրայում։
Կիթառ | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | plucked necked box lute? և long, thin object? |
Արտադրողներ | Yamaha, Fender, Gibson, Ibanez, Rickenbacker և այլն |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 321.322-5-6 |
Ձայնանմուշ | |
սիտառ, ջնար |
Կիթառը սոլո գործիք է հանդիսանում բլյուզ, ռոք, ֆլամենկո, քանթրի, երբեմն ջազ ոճերում։ Լայնորեն օգտագործվում է, որպես նվագակցող գործիք։
Երաժիշտը, որը նվագում է կիթառի վրա, կոչվում է կիթառահար, իսկ նա, ով պատրաստում է կիթառներ՝ կիթառի վարպետ կամ լյուտյե։ Կիթառր ունի 6 լար՝ մի, լյա, ռե, սոլ, սի և մի։