Կիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Կիլիկիայի Հայկական Թագավորություն (Միջին հայերեն՝ Կիլիկիոյ Հայոց Թագաւորութիւն, հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան կամ Փոքր Հայք կամ Հայաստան), միջնադարյան հայկական անկախ պետություն՝ ստեղծված սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից[1]։ Պետությունը հիմնադրվել է Ռուբինյանների կողմից, ովքեր Բագրատունիների շառավիղ էին։ Ռուբինյանների իշխանությունը թագավորություն հռչակվեց 1198 թվականին[2]։ Ռուբինյանների տոհմի վերջին ներկայացուցիչը Զապել թագուհին էր, ում մահից հետո՝ 1252 թվականին, գահն անցնում է Հեթումյաններին։ 1341 թվականին գահն անցնում է Լուսինյաններին։ Կիլիկյան Հայաստանը դադարում է գոյություն ունենալուց 1375 թվականին[3]. դրանից հետո գահին հավակնում էին Կիպրոսի Լուսինյանները։ 1485 թվականին, երբ Շառլոթ Կիպրացին ամուսնացավ Սավոյան հարստության ներկայացուցչի հետ, Կիլիկյան Հայաստանի թագավոր տիտղոսն անցավ Սավոյան հարստության ներկայացուցիչներին։ Տիտղոսը մնաց գործածության մեջ մինչև 1861 թվականը։