Կիմ Կլեյստերսի կարիերայի վիճակագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Կիմ Կլեյստերսի կարիերայի վիճակագրությունը ներկայացնում է բելգիացի հանրահայտ, նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի, աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ Կիմ Կլեյստերսի կարիերայի ընթացքում Մեծ Սաղավարտի, WTA և WTA Ամփոփիչ մրցաշարերում եզրափակիչների մասնակցությունները և հաղթանակները։ Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերում նա չորս անգամ արժանացել հաղթողի տիտղոսին (արաք անգամ ԱՄՆ բաց առաջնությունում և մեկ անգամ Ավստրալիայի բաց առաջնությունում), ևս չորս անգամ մասնակցելով եզրափակիչին։ Բացի այդ, նա երեք անգամ հաղթողի տիտղոսն է նվաճել նաև Մեծ Սաղավարտի զուգախաղի մրցաշարերում։ WTA մրցաշարերում Կլեյստերսը նվաճել է մենախաղի 41 և զուգախաղի 11 տիտղոսներ։ WTA Ամփոփիչ մրցաշարերում նա երեք անգամ դուրս է եկել եզրափակիչ և երեք անգամն էլ դարձել հաղթող։
Կարիերայի եզրափակիչներ | |||||
---|---|---|---|---|---|
Դասակարգ | Մրցաշար | Հ | Պ | Ընդամենը | Հ% |
Մենախաղ | Մեծ Սաղավարտ | 4 | 4 | 8 | 50 |
Օլիմպիական խաղեր | – | – | – | – | |
WTA Ամփոփիչ մրցաշար | 3 | – | 3 | 100 | |
WTA Premier Mandatory & 52 | 7 | 3 | 9 | 67 | |
WTA մրցաշարեր | 27 | 12 | 39 | 69 | |
Ընդամենը | 41 | 19 | 60 | 68 | |
Զուգախաղ | Մեղ Սաղավարտ | 2 | 1 | 3 | 67 |
Օլիմպիական խաղեր | – | – | – | – | |
WTA Ամփոփիչ մրցաշար | – | 1 | 1 | 0 | |
WTA Premier Mandatory & 52 | 1 | 2 | 3 | 33 | |
WTA մրցաշարեր | 8 | 5 | 13 | 62 | |
Ընդամենը | 11 | 9 | 20 | 55 | |
Խառը զուգախաղ | Մեծ Սաղավարտ | – | 1 | 1 | 0 |
Ընդամենը | – | 1 | 1 | 0 | |
Ընդամենը | 52 | 29 | 81 | 64 | |
2003 թվականի օգոստոսի 11-ին Կլեյստերսը դարձել աշխարհի թիվ 1 ռակետ մենախաղում, օգոստոսի 4-ին այդ վարկանիշին հասնելով նաև զուգախաղում։ 2007 թվականին Կլեյստերսը հայտարարել էր կարիերայի ավարտի մասին, սակայն մոտ երկու տարի անց, 2009 թվականին նա վերադարձել պրոֆեսիոնալ թենիս։ 2011 թվականին նա իրեն է վերադարձրել աշխարհի թիվ 1 ռակետի վարկանիշը։