From Wikipedia, the free encyclopedia
Կին՝ իգական սեռի հասուն մարդ։ Իգական սեռի երեխային կամ դեռահասին բնութագրելու համար օգտագործվում են «աղջիկ» և «աղջնակ» բառերը։ Որոշ դեպքերում «կին» բառը կիրառվում է անկախ տարիքից, օրինակ՝ «կանանց իրավունքներ» արտահայտության մեջ։ Սովորաբար կինը սեռական զարգացման ժամանակահատվածից մինչև դաշտանադադարը կարող է երեխաներ ծնել և նրանց կրծքով կերակրել[1], չնայած որոշ կանայք, մասնավորապես՝ անպտուղները, հերմաֆրոդիտ կանայք, դա անել չեն կարող։
«Աղջիկ» բառն օգտագործվում է երեխային բնորոշելու համար, որպես կանոն՝ մինչև սեռական հասունացման սկիզբը[2]։ «Աղջնակ» բառը բնորոշում է երիտասարդ կնոջը կամ կնոջը, ով ամուսնացած չէ[3][4]։ Խոսակցականում «աղջիկ» և «աղջնակ» բառերը նաև կիրառվում են որպես մեղմ, ընտանեկան շփման միջավայրի դիմելաձև՝ անկախ տարիքից[2][4]։
Տարբեր մշակույթներում, որտեղ սեռը հանդիսանում է նշանակալի սոցիալական խումբ, ընդունված են կնոջը դիմելու ձևեր, որոնք տարբերակվում են խոսակցական և պաշտոնական-գործնական ոճերում ու գրավոր դիմելաձևում։ Կնոջն ուղղված հատուկ դիմելաձևերից զատ, որոնք մատնանշում են հասցեատիրոջը՝ ըստ սեռային պատկանելության, գոյություն ունեն նաև սեռային տեսանկյունից չեզոք դիմելու ձևեր, օրինակ՝ «ընկեր»։
Պատմականորեն բազմաթիվ մշակույթներում սոցիալապես նշանակալի ազդեցություն ուներ կնոջ ամուսնական կարգավիճակը, այդ իսկ պատճառով ամուսնացած և չամուսնացած կանանց դիմելու առանձին ձևեր գոյություն ունեին, օրինակ՝
և այլն։ Սակայն մեր օրերում որոշ կանայք իրենց դիմելիս ամուսնական կարգավիճակին հղում անելը կարող են համարել են վիրավորական, քանզի այդ դիմալեձևը իրենից կարող է ներկայացնել լեզվաբանական սեքսիզմ կամ կապված լինի ամուսնական կարգավիճակի հետ[5]։ Ներկայումս որոշ լեզուներում այդպիսի ձևերը դուրս են գալիս գործածությունից։ Օրինակ՝ Գերմանիայում «ֆրոյլյայն» դիմելաձևը համարվում է անհարգալից և չի կիրառվում պաշտոնական փաստաթղթերում՝ սկսած 1970-ական թվականներից[6], իսկ Ֆրանսիայում և Բելգիայում՝ վարչական փաստաթղթերում «մադմուազել»[7] դիմելաձևը։ 1970-ական թվականներից անգլերենում «միսս» и «միսսիս» դիմելաձևերի շարքում կիրառվում է «միզ» դիմելաձևը (գրավոր տարբերակում՝ Ms.)[8]:
Գենետիկայի տեսանկյունից՝ կանացի համարվում է այն օրգանիզմը, որի սեռական քրոմոսոմների զույգն ունի երկու X-քրոմոսոմ և մեկ Y-քրոմոսոմ։ Կանանց մոտ մեկ X-քրոմոսոմը ժառանգվում է մորից, իսկ երկրորդը՝ հորից (այդ քրոմոսոմը նա ստանում է իր մորից)։ Հասուն կնոջ բջիջների մեծամասնության մեջ 2-րդ Х-քրոմոսոմը սեղմված է, այսպես կոչված, Բարրի մարմնիկի մեջ։ Ավելի վաղ համարվում էր, որ 2-րդ X-քրոմոսոմը չի օգտագործվում, սակայն վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ դա հնարավոր է[9]։
Ամենից հաճախ կանացի քրոմոսոմային հավաքակազմը կազմված է 46 X-քրոմոսոմից, բայց որոշ կանանց մոտ հանդիպում է նաև Տրիսոմիա X համախտանիշ (47,XXX) կամ Տերների համախտանիշ (45,X): Քրոմոսոմային հավաքակազմը ոչ միշտ է բնորոշում կենսաբանական զարգացումը, օրինակ՝ երկու X-քրոմոսոմ ունեցող որոշ մարդկանց մոտ սեռական օրգանների կառուցվածքը համապատասխանում է տղամարդու կենսաբանական կառուցվածքի մասին ավանդական պատկերացմանը[10]։ Քրոմոսոմային հավաքակազմի և անատոմիայի այդպիսի զուգակցումն իրենից ներկայացնում է հեմոֆրոդիտային վարիացիաների տեսակներից մեկը։
Ավանդական կենսաբանության տեսանկյունից՝ կնոջ օրգանիզմն ունի մի շարք անատոմիական և ֆիզիոլոգիական հատկանիշներ, որոնք այն տարբերում են տղամարդու օրգանիզմից։ Կնոջ և տղամարդու մարմինների միջև տարբերությունները բաժանվում են առաջնային և երկրորդային սեռական նախանշանների։ Առաջնային սեռական նախանշանները բազմացման օրգանների կառուցվածքային առանձնահատկություններն են, որոնք ձևավորվում են ներարգանդային զարգացման ժամանակ, բայց ֆունկցիոնալ առումով ակտիվանում են միայն սեռական զարգացման արդյունքում։ Սեռական զարգացման ընթացքում ձևավորվում են երկրորդական սեռական ախտանշանները՝ մարմնի մյուս մասերի առանձնահատկությունները։
Կնոջ վերարտադրողական համակարգն իր մեջ ներառում է արտաքին և նեքին սեռական օրգանները։ Ձվարանները կարգավորում են հորմոնների արտադրությունը և արտադրում են կանացի գամետներ՝ ձվաբջիջներ, որոնք տղամարդու գամետներով՝ սպերմատազոիդներով բեղմնավորման ժամանակ ձևավորում են մարդկային նոր օրգանիզմ։ Չբեղմնավորված ձվաբջիջները դաշտանի ժամանակ հեռացվում են օրգանիզմից։ Արգանդն այն օրգանն է, որը կազմված է հյուսվածքից (նախատեսված է իր մեջ կրելու և պաշտպանելու զարգացող պտուղը) և մկանային հյուվածքից, որը դուրս է սեղմում այն՝ ծննդաբերության ժամանակ։ Հեշտոցը մասնակցում է սեռական ակտի և ծննդաբերության ժամանակ։ Կնոջ արտաքին սեռական օրգանները հավաքական տերմինով կոչվում են ամոթույք։ Դրանց թվին են պատկանում՝ մեծ և փոքր սեռական շուրթերը, միզուկը և ծլիկը, որը սեռական հաճույք ստանալու գլխավոր օրգանն է։ Կանացի կուրծքն ունակ է կաթ արտադրելու. այս գործառույթը՝ կենդանածնության հետ միասին, հանդիսանում է կաթնասունների տարբերակիչ առանձնահատկությունը։
Կանանց երկրորդական սեռային նախանշաններ. առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են օրգանիզմի հորմոնների վրա ազդեցությամբ, առաջին հերթին՝ էստրադիոլի և էստրոգեների։ Դրանց թվին են պատկանում, մասնավորապես՝ կանանց ավելի ցածր հասակը՝ տղամարդկանց համեմատ (միջինում՝ 12 սմ)[11], լայն կոնքը (ցայլոսկրերը նման են բութ անկյան), ձայնի բարձր տեմբրը, մարմնի զանգվածի համեմատությամբ՝ մկանային հյուսվածքի քիչ և ճարպային հյուսվածքի շատ չափաքանակը, դեմքի վրա մազածածկույթի բացակայությունը, մարմնի թույլ արտահայտված մազածածկույթը։
Կանացի օրգանիզմի զարգացման մեջ տարբերակում են մի քանի ժամանակաշրջան, որոնցից յուրաքանչյուրը բնորոշվում է իր տարիքային անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկություններով[12].
Երեխայի ծնվելիս մատնանշվում է նրա սեռը, ինչը կատարվում է սեռական օրգանների արտաքին տեսքի հիման վրա՝ երեխային վերագրվում է կա՛մ արական, կա՛մ իգական սեռ։ Որոշ դեպքերում սակայն դա չի կանխորոշում երեխայի հետագա անտոմիական կամ ֆիզիոլոգիական զարգացումը, կամ նրա սեռային նույնականությունը։ Որոշ հերմաֆրոդիտ երեխաների մոտ սեռական օրգանները միանշանակ տեսք չունեն։ Բազմաթիվ երկրներում նման երեխաներին վաղ տարիքում վիրահատում են՝ չնայած այդպիսի վիրահատությունների դրական ազդեցությունը՝ երեխայի հետագա կյանքի վրա, դեռևս ապացուցված չէ[13]։ Այլ դեպքերում հերմաֆրոդիտությունն ի հայտ է գալիս սեռական հասունացման շրջանում։
Որոշ դեպքերում ծնվելիս վերագրված սեռը կարող է չհամապատասխանել մարդու ներքին զգացողությանը՝ այս կամ այն սեռի ներկայացուցիչ լինելու։ Հերմաֆրոդիտ մարդիկ կարող են զգալ պատկանելություն՝ մեկ այլ սեռի, քան ծննդյան պահին իրեն վերագրված սեռային պատկանելությունը։
Սեռային դեր. կախված մարդու սեռային պատկանելությունից՝ նրան վերագրվող հստակ վարքագծի և սոցիալական ակնկալիքների համագումար։ Ժամանակակից աշխարհում գործում է երկակի սեռային համակարգը, որտեղ մարդիկ բաժանվում են երկու խմբերի՝ տղամարդկանց և կանանց։ Որոշ մշակույթներում սեռն ավանդաբար չի հանդիսանում նշանակալի սոցիալական խումբ, և, համապատասխանաբար, չկա նաև կանանց սեռային դեր[14][15]։ Որոշ մշակույթներում առանձնացվում են երեք և ավելի սեռ և, համապատասխանաբար, սեռային դերեր[16][17]։
Այն մշակույթներում, որտեղ գոյություն ունի կանանց սեռային դեր, դրա բովանդակությունը ժամանակի հետ փոխվում է և տարբերվում է հասարակության տարբեր շերտերում։ Օրինակ՝ արևմտյան հասարակության շրջանում 1950-ական թվականներից ի վեր՝ միջին դասի (խավի) կնոջ սեռային դերը տնային տնտեսուհու դերն էր, իսկ աշխատող դասի կնոջ սեռային դերը ենթադրում էր արտադրական աշխատանքի և տնային գործերի համատեղում[18]։
Դասական դարաշրջանից ի վեր՝ արևմտյան հասարակության մեջ կանացի գենդերային դերերի բացատրության և հիմնավորման համար օգտագործվում էին այն հղումները, որոնք վերաբերում էին բնության կողմից կանանց և տղամարդկանց[14] միջև եղած տարբերություններին։ Ժամանակակից գիտության մեջ նման հիմնավորումները երբեմն էվոլյուցիոն տեսությունների ձև են ստանում, որոնք ժամանակակից գենդերային դերերը ներկայացնում են որպես բնական ընտրության արդյունք։ Գենդերային տարբերությունների էվոլյուցիոն տեսությունները չեն հաստատվում էնպիրիկ տվյալներով։ Մասնավորապես՝ էմպիրիկ հետազոտությունները հերքում են այն հաստատումը, թե կանայք իրենց զուգընկերոջն ընտրելիս ղեկավարվում են նրա այն որակներով, որոնք վերաբերում են ընտանիքի կերակրողին, այլ կանայք զուգընկեր ընտրելիս նայում են տղամարդու գրավչությանը[19]։ Բազմաթիվ գիտնականներ նաև մատնանշում են այդպիսի տեսությունների մեթոդոլոգիական կոպիտ սխալները[20][21]։
Մաթեմատիկական հնարավորությունների, տարածական ընկալման և ագրեսիայի առումով տղամարդականց և կականց կարողությունների տարբերությունները, ըստ որոշ հետզոտությունների պայմանավորված են սեռային կարծրատիպերով[22][23]։
Հասարակության մեջ տարածում ունեն սեռային կարծրատիպերը, որոնք կանանց վերագրում են այնպիսի որակներ, ինչպիսիք են՝ պասիվությունը, կախվածությունը, հուզականությունը և հոգատարությունը, կանանց կողմից ի հայտ եկող քննադատությունը (ագրեսիայի նկատմամբ), ծառայում են սեռային դերերի անհավասարությանը։ Օրինակ՝ ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, այդպիի կարծրատիպերը նպաստում են աշխատավայրում կանանց նկատմամբ խտրականության ձևավորմանը[24]։
հիերոգլիֆներ Հին Եգիպտոս. կին[27] |
---|
Կնոջ սոցիալական դիրքը, նրա դերը հասարակության մեջ՝ տարբեր մշակույթներում ունեն իրենց՝ պատմականորեն ձևավորված առանձնահատկությունները։ Սովորական երևույթ է համարվում իրավունքներում տղամարդկանց գերակշռությունը կանանց նկատմամբ, որը վառ արտահայտված է հատկապես որոշ իսլամական երկրներում։ Հասարակության մեջ կանանց գերակշռության օրինակ է հանդիսանում ամազոնուհիների առսպելաբանական ցեղը, որը կազմված էր բացառապես կանանցից, ովքեր տանել չէին կարողանում ամուսինների ներկայությունը։
Հաճախ կրոնական նորմերում առկա իրավական անհավասարությունն էլ բնորոշիչ էր կրոնների մեծամասնության համար, հատկապես՝ աբրահամայան կրոնների։ Մեծ մասամբ այս նորմերի ձևավորումը կապված է այն հանգամանքի հետ, որ կանանց մեծամասնության համար՝ կապված երեխաների ծննդյան և դաստիարակության հետ, կյանքի հիմնական նպատակները գտնվում էին բացառապես ընտանիքի ներսում։ Բազմաթիվ մշակութային ավանդույթներում հատուկ նշանակություն էր տրվում աղջկա՝ ամուսնությանը նախապատրաստելուն, մինչ ամուսնությունը կուսությունը պահպանելուն։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ տղաների՝ ամուսնության նախապատրաստությանը պակաս ուշադրություն էր դարձվում և ավելի քիչ նշանակություն էր տրվում։
Դասական անտիկ աշխարհում, որն ամբողջությամբ ընկղմված էր նահապետական կենցաղավարության մեջ, կանայք գտնվում էին մշտական խնամակալության ներքո։ Հույն կնոջ ընտանեկան կյանքի վայրը գինեկեյն էր, հռոմեացի կնոջ գտնվելու վայրը գավիթն էր, իսկ տան ընդարձակումից հետո՝ նա անցավ գավիթի հետևի կողմ, որը համապատասխանում էր գինեկեյին։ Հին հռոմեական ընտանիքում մեծ մայրը հարգանքից օգտվում էր այնքանով, որքանով պետությանն օգտակար էին նրա երեխաները, բայց նա հիմնովին չէր կտրվում հասարակությունից՝ ինչպես Հունաստանում էր, որտեղ կինը հայտնվում էր միայն խիստ մտերմիկ ճաշի ժամանակ՝ մտերիմների շրջապատում, ընդ որում՝ սեղանի շուրջը նստում էր նախապես առանձնացված հատվածում։
Ըստ հին հունական դիցաբանության՝ առաջին կինը՝ Պանդորան, Զևսի կողմից էր ուղարկվել մարդկանց՝ որպես պատիժ՝ Պրոմեթևսի կողմից կրակը գողանալու։ Պանդորան, ում աստվածները շնորհել էին գեղեցկություն, խորամանկություն և քաղցրախոսություն, բացեց այն անոթը, որը նրան էր տվել Զևսը։ Անոթը բացելու պատճառով ամբողջ երկրով մեկ տարածվեցին դժբախտություններն ու անհաջողությունները։
Նույնիսկ անտիկ աշխարհի լավագույն մտածողները կնոջ մասին իրենց հայացքներում չէին բարձրանում իրենց ժամանակի մակարդակից։ Սոկրատեսը կնոջ մասին արտահայտվել է այսպես՝ որպես բացառապես տանը պատկանողի՝ բառի բուն իմաստով. նրա կարծիքով՝ քաղաքացին ամենաքիչը կարող էր խոսել իր կնոջ հետ։ Պլատոնը ոչ պակաս կտրուկ դատողություններ է անում կանանց մասին, չնայած կանանց ընդհանրական հանրապետությունում նա թույլ է տալիս զբաղմունքների և դաստիարակության հավասարություն՝ երկու սեռերի համար։ Արիստոտելի կարծիքով՝ կինը բնության սխալն է. նրա առաքինությունն ընդհանրապես այլ է, քան քաղաքացու առաքինությունը, և քիչ է տարբերվում նրանից, ինչին ընդունակ է ստրուկը։ Քսենոփոնը կնոջ իդեալի մեջ տեսնում է կնոջը՝ որպես տունը կառուցողի։ Նրա լավագույն զարդարանքը համարվում էր լռությունը։ Այստեղից էլ նշանակությունը, որը կիրառվում է հույների մոտ՝ հետերաներին բնորոշելիս։
Հունական հասարակության շրջանում ի հայտ եկան կանանց տարատեսակ կատեգորիաներ, որոնց նշանակությունը Դեմոսթենեսը ձևակերպել է հետևյալ կերպ. գեղուհիները ծառայում են կոպիտ վայելքների համար, կանայք՝ սերունդը պահելու և օջախը պահպանելու, իսկ հետերաները՝ հոգևոր վայելքների։ Հետերայի օրիանկ է Ասպասիան, ով Պերիկլեսի հայտնի ընկերուհին էր։ Հետերաներից շատերը նշանակալի տեղ ու դեր ունեին Հին Հունաստանի փիլիսոփայության դպրոցներում։
Հին հունական փիլիսոփայական դպրոցներն իրենց հետևորդների շարքերում հաշվում էին նաև այնպիսի կանանց, ովքեր անբասիր կերպով բարոյական կյանք էին վարում, և որոնց փառաբանում էին ոչ միայն ավելի ուշ ժամանակների գրողները, այլև եկեղեցու հայրերը։
Նրանցից ամենահինը Պյութագորասի հետևորդուհիներն են։ Վերջիններիս մասին գիրք է գրել պատմաբան Ֆիլարքոսը («Հերոիդաներ կամ Պյութագորասյան կանայք»)։ Գիրքը որտեղ հիշատակված են Պյութագորասի կնոջ՝ Ֆեանոյի, ինչպես նաև 3 դուստրերի՝ Արիգնոտայի, Դամոյի և Միյայի անունները, չի հասել մինչև մեր օրեր։ Արիստոտելը բարձր է գնահատել «Իմաստության մասին» Պերիկտիոնայի գիրքը՝ նույնիսկ այդ գրքից փոխառնելով որոշ մտքեր՝ էության (բնության) և նրա պատահական որակների մասին։ Արիստիպպոսի մահվանից հետո՝ կերինյան դպրոցի ղեկավար դարձավ նրա դուստրը՝ Արետան, ով ժամանակակիցների կողմից անվանակոչվել է «Հելլադայի ջահակիր», նրան են վերագրված գրեթե 40 տրակտատներ։ Պլատոնի սիրելի աշակերտուհիներից էր Աքսիոտեա Ֆլիուսը. արդյունքում Ֆլիուսն ինքը սովորեց՝ զարգացնելով Պլատոնի մտքերի մասին ուսմունքը, բացի դրանից, զբաղվում էր նաև ֆիզիկայով և բնական գիտություններով։ Նեապոլիտանական դպրոցն առաջ էր քաշում ազնվազարմ Հիպատիային։
Հին Հունաստանում կային նաև կին բժիշկներ, ովքեր փառք էին վայելում իրենց գիտական աշխատությունների շնորհիվ. հիմնականում վերաբերում էին մանկաբարձությանը։ Աթենացի Ագնոդիկան, ով զգեստավորվել էր որպես տղամարդ, սովորեց բժշկություն՝ հասնելով նրան, որ կասեցվեց այն օրենքը, որը կանանց արգելում էր զբաղվել բժշկությամբ։
Հռոմում ևս կանայք իրենց նվիրել էին փիլիսոփայությանը, գրականությանը և մաթեմատիկային, բայց չէին արժանանում այնպիսի փառքի, ինչպիսին Հին Հունաստանի կանանց էր հատուկ։ Կանանց գործունեությունն ակնհայտ էր նաև լեզվի բնագավառում․ նրանք ակտիվորեն խրախուսում էին հունարենի՝ որպես խոսակցական լեզվի տարածումը։ Էպիկտետի ժամանակաշրջանում հռոմեացի կանայք ընթերցում էին Պլատոնի «Հանրապետություն»-ը։
Հին Հռոմի՝ որպես հանրապետության վերջին դարաշրջանը, և միապետության սկիզբը համարվում են այն ժամանակաշրջանը, երբ հիմնվեց հռոմեական ընտանիքը։
Բավականին երկար ժամանակ արևմտյան մշակույթում կանանց և տղամարդկանց իրավունքների միջև, մասնավորապես՝ դա կապված էր կրոնական սովորույթների միջև առկա առանձնահատկությունների հետ (օրինակ՝ մինչև վերջին ժամանակներս կանայք չէին ընդգրկվում եկեղեցական հոգևոր սպասավորների դասի մեջ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.