Կինոնկար
ֆիլմի վրա պահպանված շարժման տպավորություն ստեղծող պատկերների հաջորդականություն / From Wikipedia, the free encyclopedia
Կինոնկար, կինո, շարժանկար (հուն.` շարժել), ֆիլմ անգլ.՝ Film - ժապավեն), կինոֆիլմ, մուլտֆիլմ, կինոարվեստի արտադրանք։ Տեխնիկապես կինոնկարը մի շարք ֆոտոնկարների հաջորդականությունն է, որոնք իրար հետ կապված են ընդհանուր սյուժեով։ Սովորաբար կինոնկարը ուղեկցվում է ձայնով։ Կինոն ստեղծվում է կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորմամբ վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների նկարահանմամբ։ Կինոն միավորում է տարածական և ժամանակային արվեստների, գրականության, երաժշտության, կերպարվեստի, թատերարվեստի հնարավորությունները և միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցներով ստեղծում կինոնկարներ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիլմ (այլ կիրառումներ)
Ներկայումս կինոնկարն ամենօրյա կենցաղի բաղկացուցիչ մաս է։ Սովորաբար կինոնկարը տևում է 90-120 րոպե (1,5 - 2 ժամ)։