Կիև - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կիև.

Կիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիև (այլ կիրառումներ)
Մայրաքաղաք
Կիև
Київ
Դրոշ Զինանշան

Կոորդինատներ: 50°27′00″ հս․ լ. 30°30′00″ ավ. ե. / 50.45000° հս․. լ. 30.50000° ավ. ե. / 50.45000; 30.50000
Երկիր
 
Ուկրաինա
Ներքին բաժանումՀոլոսիվսկի ռայոն, Դարնիցկի ռայոն, Դեսնյանսկի ռայոն, Դնիպրովսկի ռայոն, Պեչերսկի ռայոն, Օբոլոնսկի ռայոն, Սոլոմենսկի ռայոն, Սվյատոշինսկի ռայոն, Շևչենկովսկի ռայոն և Պոդոլսկի ռայոն
Հիմնադրված է482 թ.
Մակերես839 կմ²
ԲԾՄ179±1 մետր
Բնակչություն2․888․710 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+380) 44
Փոստային ինդեքսներ01xxx — 06xxx
Ավտոմոբիլային կոդ11, АА
Պաշտոնական կայքkievcity.gov.ua
##Կիև (Ուկրաինա)
Red pog.png

Կիև (ուկր.՝ Київ), Ուկրաինայի մայրաքաղաքը, նավահանգիստ Դնեպր գետի ափին։

Անվանում

Անվանումը կապում են քաղաքի առասպելական հիմնադիր Կիյի անվան հետ։ Ըստ հնագիտական տվյալների՝ Կիևն առաջացել է 5-րդ դարի վերջին 6-րդ դարի սկզբին որպես պոլյաններ արևելասլավոնական ցեղի կենտրոն։

Միջնադարյան աղբյուրներում հիշատակվում է հաճախ որպես Մանքերման (Մանկերման)[1]։

Պատմություն

Կիև անունը կապվում է քաղաքի առասպելական հիմնադիր Կիյի հետ։ Հիմնադրվել է VI-VII դար։ Մինչև 1132 թվականը եղել է Կիևյան Ռուսիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ 1240 թվականին ավերել են մոնղոլ-թաթարները։ 1471 թվականին եղել է Լիտվական մեծ իշխանութայն Կիևյան վոյեվոդության կենտրոն։ 1569 թվականին Լյուբլինյան ունիայով անցել է Լեհաստանին։ 1654 թվականին Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանին պատմական մեծ նշանակություն է ունեցել նաև Կիևի համար։ 19-րդ դարում զարգացել է արդյունաբերությունը, բացվել են բուհեր (1834 թվականին՝ համալսարանը, 1898 թվականին՝ պոլիտեխնիկական ինստիտուտը և այլն)։

Ճարտարապետություն

10-րդ դարում Կիևը կազմված էր Վերին (որտեղ Դեսյատիննայա եկեղեցին էր, 989-996) և Ստորին (Պոդոլ) քաղաքներից։ Վերին քաղաքի կոմպոզիցիոն կենտրոնը Սոֆիայի տաճարն է (1037, վերակառուցվել է 17-րդ դարում, որմնանկարները և խճանկարները՝ 11-րդ դար)։ 11-րդ դարում են կառուցվել Կիև-Պեչորյան մայրավանքի և Վիդուբեցկի մենաստանի առաջին կառույցները։

Արտաքին հղում

Ծանոթագրություններ

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կիև
Listen to this article