Կոկոսի յուղ
From Wikipedia, the free encyclopedia
Կոկոսի յուղ, բուսայուղ, որը ստանում են կոպրայից։ Ավանդաբար կիրառվում է օճառի արտադրման մեջ, կոսմետիկ միջոցների պատրաստման համար, սառեցվող լցոնումներ՝ վաֆլե տորթերի համար, և մարգարինի արտադրման մեջ։ XXI դարի սկզբներին խոհանոցում դեռևս լայն կիրառում չի ունեցել։
Հաճախ պատրաստվում է կոկոսյան արմավենու թարմ չորացրած միջուկի տաք ճնշումից։ Երբեմն պատրաստվում է չորացրած կոպրայի սառը ճզմումից։ Այս մեթոդը ավելի մեղմ է, ինչը թույլ է տալիս պահպանել յուղի բոլոր օգտակար հատկությունները, սակայն այս մեթոդով կարելի է ստանալ յուղի ընդամենը 10 %-ը։ Յուղը, որը ստացվում է սառը ճզմումից՝ ավելի թանկ է, բայց ավելի օգտակար։
Կոկոսի յուղը պիտանի է սննդի գործածության մեջ, բայց հագեցված ճարպաթթուների մեծ քանակը ընդունակ է լիպոպրոտեիդների խտության բարձրացման, իսկ սննդային բարձր կալորիականության հետ համադրման ժամանակ ընդունակ է քաշի բարձրացման։ Հովացման ջերմասիճանը 19-23 °C է[1]; 27 °C տաքացման դեպքում դառնում է անգույն, հեղուկ, ծղոտե-դեղնավուն գույնի։ Կոկոսի զտած յուղում եռման աստիճանը կազմում է 177 °C, որը ավելի ցածր է քան սննդի մեջ օգտագործվող յուղերի մեծամասնության մոտ (232 °C եգիպտացորենի և արևածաղկի), ինչը իրեն դարձնում է ավելի քիչ պիտանի բարձր ջերմաստիճանի տակ տապակման մեջ։
Ինչպես ձիթապտղի յուղի դեպքում, կոկոսի յուղը կարող է պատրաստվել ինչպես սառը ճզմելու մեթոդից, այնպես էլ տաքացման և զտման միջոցով, դերը խաղում է նաև այն, երբ մեխանիկական ճզման ժամանակ կոկոսի փաթիլներից քամվում է յուղի ընդամենը 10-12%-ը, որը էապես քիչ է, քան ձթապտղի յուղի և սովորական ձիթապտղի դեպքում։ Քիմիական ճանապարհով ստացման արդյունքում կոկոսի յուղը ծախսում է իր օգտակար հատկությունների որոշակի մասը, ինչպես նաև կորցնում է իր առանձնահատուկ քաղցր համը և հոտը։ Սակայն հենց դա է թույլատրում զտած կոկոսի յուղը օգտագործել սննդային արդյունաբերության մեջ։