From Wikipedia, the free encyclopedia
Կոկո Շանել (ֆր.՝ Coco Chanel, իրական անունը Գաբրիել Բոնյոր Շանել ֆր.՝ Gabrielle Bonheur Chanel, օգոստոսի 19, 1883[1][2][3][…], Սոմյուր[4] - հունվարի 10, 1971[1][2][3][…], Hôtel Ritz Paris, Փարիզի 1-ին շրջան[5][6]), ֆրանսուհի մոդելյեր, Շանել նորաձևության տան հիմնադիր, որը մեծ ներդրում է ունեցել 20-րդ դարի եվրոպական նորաձևության մեջ։
Կոկո Շանել ֆր.՝ Coco Chanel | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Սոմյուր[4] |
Մահացել է | հունվարի 10, 1971[1][2][3][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Hôtel Ritz Paris, Փարիզի 1-ին շրջան[5][6] |
Գերեզման | Բուա դե Վո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ, textile designer, գործադիր տնօրեն, modiste, grand couturier և հագուստ ձևագծող |
Աշխատավայր | Շանել |
Ծնողներ | հայր՝ Albert Chanel?[7], մայր՝ Jeanne Devolle? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | chanel.com |
Coco Chanel Վիքիպահեստում |
Շանելի ոճը սկսվում է կնոջ կոստյումների պատրաստմամբ, որի համար օգտվել էր տղամարդկանց պահարանից և այն համարել է «պարզության շքեղությունը» (ֆր.՝ le luxe de la simplicité)։ Նրա «Շանել № 5» օծանելիքը դարձել է 20-րդ դարի բեսթսելլեր։
Ծնվել է Սոմյուրում 1883 թվականին, չնայած պնդում էր, որ ծնվել է 10 տարի ուշ Օվերնիում։ Մայրը մահացել է դժվար ծննդաբերության ժամանակ։ Երբ Գաբրիելը հազիվ 12 տարեկան էր, հայրը նրան և իր 4 հարազատ քույրերին ու եղբայրներին միայնակ է թողնում։ Երեխաները որոշ ժամանակ մնացել են հարազատների խնամակալության տակ, ինչպես նաև մանկատանը։
18 տարեկանում Գաբրիելը տեղավորվում է աշխատանքի հագուստի խանութում, որպես վաճառողուհի, իսկ ազատ ժամանակ երգում էր կաբարեում։ Հանդես է եկել Ko Ko Ri Ko և Qui qu’a vu Coco երգերով, որոնց շնորհիվ էլ ստացել է իր կեղծանունը՝ Կոկո։ Այդպիսի ելույթներից մեկի ժամանակ Կոկոյին նկատում է սպա Էտյեն Բալզանը (անգլ.՝ Etienne Balsan)։ Կոկոն տեղափոխվում է նրա մոտ և ապրում Փարիզում, սակայն շուտով հեռանում է արդյունաբերող Արթուր Կեյպելի (անգլ.՝ Arthur Capel) մոտ, ով ընկերական շրջապատում հայտնի է «Բոյ» կեղծանունով։
1910 թվականին Շանելը Փարիզում բացում է գլխարկների խանութ. մեկ տարվա ընթացքում խանութը տեղափոխվում է Կամբոն փողոց, Ռից հյուրանոցի դիմաց, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։
Շանելը իր ընկերուհու՝ Միսիա Սերթի հետ եղել է վերջին մարդը, որ այցելել է Սերգեյ Դյագիլևին իր մահից առաջ (1929 թվական, օգոստոսի 19)։ Հենց նրանք էլ կազմակերպում են թաղումը Սան-Միկելե կղզում, քանի որ ոչ մահացածի, ոչ էլ նրա նախկին կնոջ՝ Լիֆարյայի մոտ գումար չկար։
1921 թվականին հայտնվում է հանրահայտ «Chanel № 5» օծանելիքը (մտահղացումը՝ Կոկո Շանել, հեղինակ՝ Վերիգին)։ Մինչ այդ, օծանելիքը պարզ՝ մեկ ծաղկի հոտ ուներ (մոնոարոմատ)։ Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք։ Սրա ստեղծման գործում Շանելին օգնել է Էռնեստ Բոն, ով առաջարկել է ընտրել Կոկոյին դուր եկած բույրը (1-ից 20 պիտակներով շշերից). Կոկոն ընտրեց № 5-ը։
Նա ժողովրդականացրեց փոքր սև զգեստը, որը կարելի էր հագնել թե օրվա ընթացքում, թե երեկոյան։ 1926 թվականին ամերիկյան «Վոգ» ամսագիրը «փոքր սև զգեստը» իր ունիվերսալությամբ և ժողովրդականությամբ հավասարացրեց «Ֆորդ» ավտոմեքենային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին (1939), չնայած հսկայական հաջողությանը, Շանելը ստիպված փակեց խանութները և նորաձևության տունը։
1939 թվականին, պատերազմի սկզբի հետ, Շանելը փակում է իր նորաձևության տունը և իր բոլոր խանութները։ 1940 թվականի հունիսին նրա զարմիկ Անդրե Պալասեն գերի է ընկնում գերմանացիներին։ Փորձելով նրան ազատել՝ Շանելը դիմում է իր հին ծանոթին՝ գերմանական դեսպանատան աշխատակից (ատաշե) բարոն Հանս Հյունտեր ֆոն Դինկլագեին։ Որպես հետևանք, Անդրե Պալասը ազատ է արձակվում, իսկ 56-ամյա Շանելը կապի մեջ է մտնում ֆոն Դինկլագեի հետ։ Համաձայն Վենսենում պահվող գործի՝ Շանելը եղել է «բարոն Հանս Հյունտեր ֆոն Դինկլագեի սիրուհին և գործակալը» 1942-1943 թվականներին։
Հել Վոգանը իր «Անկողնում թշնամու հետ. Կոկո Շանելի գաղտնի պատերազմը» (անգլ.՝ Sleeping with the Enemy: Coco Chanel’s Secret War) գրքում փաստում է, որ Շանելը համագործակցել է գերմանական կառավարության հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Պատմաբանի խոսքերով, նա ոչ միայն տեղեկություններ է հայտնել գերմանացիներին Ֆրանսիայի մասին, այլև պաշտոնապես եղել է նրանց շարքերում, ունենալով մի շարք գաղտնի հանձնարարություններ[8][9]։ 1943 թվականի նոյեմբերին Շանելը ցանկանում էր հանդիպել Ուինսթոն Չերչիլի հետ ու նրան համոզել, որ համաձայնվի անգլո-գերմանական գաղտնի բանակցությունների սկզբունքներին։ Նա այս հարցը քննարկել է Թեոդոր Մոմի հետ, ում հետ ծանոթացել էր ֆոն Դինկլագեի շնորհիվ։ Թեոդոր Մոմը պատասխանատու էր օկուպացված Ֆրանսիայի տեքստիլ արդյունաբերության համար։ Մոմը առաջարկ է ուղարկում Բեռլին, 6-րդ կառավարության ղեկավար, արտաքին հետախուզության կառավարիչ Վալտեր Շելենբերգին։ Վերջինս առաջարկությունը հետաքրքիր համարեց. «Մոդելխուտ» օպերացիան (գերմաներենից «Նորաձև գլխարկ») հնարավորություն տվեց ուղևորություն կատարել դեպի Մադրիդ (որտեղ Շանելը մտադրված էր հանդիպել Չերչիլին)։ Հանդիպումը, սակայն, չկայացավ. Չերչիլը հիվանդ էր և Շանելը դատարկ ձեռներով վերադարձավ Փարիզ։ Պատերազմի ավարտին Շանելին բոլորը հիշում էին որպես թշնամի, որ օգնել էր գերմանացիներին։ Նա մեղադրվեց համագործակցության մեջ և ձերբակալվեց։ 1944 թվականին Չերչիլի խորհրդով նրան ազատ արձակեցին, սակայն պայմանով, որ նա կլքի Ֆրանսիան։ Շանելը ստիպված հեռացել է Շվեյցարիա, որտեղ ապրել է մինչև 1953 թվականը։
1954 թվականին 71-ամյա Շանելը վերադառնում է նորաձևության աշխարհ և ներկայացնում իր նոր՝ «օտ-կուտյուր» (ֆրանսերեն՝ Haute couture) հավաքածուն, սակայն փառքի և գնահատանքի է հասնում միայն երեք շրջան անց։ Շանելը ներկայացնում է նաև կանացի պայուսակներ, ոսկերչական իրեր և կոշիկ։ 1950-1960-ական թվականներին նա հագցնում է բազմաթիվ հոլիվուդյան աստղերի, որոնց թվում էին Օդրի Հեփբերնը և Էլիզաբեթ Թեյլորը։ 1969 թվականին հանրահայտ դերասանուհի Քեթրին Հեփբորնը Բրոդվեյի «Կոկո» մյուզիքլում կատարեց Կոկո Շանելի դերը։
1971 թվականի հունվարի 10-ին 87 տարեկան հասակում Գաբրիելը մահանում է սրտի կաթվածից «Ռից» հյուրանոցում, որտեղ նա ապրել է 30 տարի։ Թաղվել է Բուա-դե-Վո գերեզմանատանը Լոզանում (Շվեյցարիա)[10], գերեզմանի վերին մասը զարդարում է խորաքանդակ 5 առյուծների պատկերը[11]։
Կոկոյի մահից հետո նրա նորաձևության տուն «Շանելը» դժվար ժամանակներ ապրեց։ Նրա վերածնունդը սկսվեց 1983 թվականին, երբ տան ղեկավարությունը անցավ Կարլ Լագերֆելդի ձեռքը։ 2008 թվականին Շանելի 125-ամյակի կապացկությամբ, նա ներկայացրեց 5 եվրո դրամի պատկեր, որտեղ պատկերված էր Շանելը։ Ոսկե դրամը գնահատված է 5900 եվրո, իսկ 11000 արծաթե դրամներից մեկը կարելի է ձեռք բերել 45 եվրոյով[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.