ռուս ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտին Միխայլովիչ Գենիչ (ռուսերեն՝ Константин Миха́йлович Ге́нич, հունվարի 3, 1978, Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ֆուտբոլային լրագրող, ռուսական ՆՏՎ Պլյուս հեռուստաալիքի հաղորդավար, նախկին ֆուտբոլիստ։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 3, 1978 (46 տարեկան) | ||
Ծննդավայր | Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 179 սմ | ||
Քաշ | 77 կգ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1995-1996
1997 1998 1999-2001 2001 2002 2002-2005 1995-2005 | Ամբողջ կարիերայի ընթացքում |
22 (2) 32 (5) 14 (3) 84 (29) 12 (2) 57 (9) 221 (50) | |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆուտբոլ խաղալ սկսել է «Դինամո» ակումբի դպրոցում, որտեղ ստացել է ոտքի կրկնակի կոտրվածք։ 9 տարեկանում Գենիչը տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ» ակումբի դպրոց[1]։ Սկսեց խաղալ Երրորդ լիգայում. «Մոնոլիտ» ակումբում։ Կայքերից մեկում նշվում է, որ 1995 թ. նա խաղացել է «Լյուբերցի» ակումբում, սակայն Գենիչն այդ ամենը հերքում է[2]։
Չընդգրկվելով «Սպարտակ» ակումբի հիմնական կազմում, ֆուտբոլիստը 1998 թ. մրցաշրջանն անցկացնում է լատվիական «Վենտսպիլս» ակումբի կազմում։ Այնուհետև վերադառնում է Ռուսաստան ու 2, 5 մրցաշրջան խաղում Խիմկիի կազմում։ 2000 թ. Խիմկիի հետ կարողացել է դուրս գալ Առաջին դիվիզիոն։ 2001 թ. մրցաշրջանն ավարտում է Պսկով-747 ակումբում։ 2 անգամ անհաջող կերպով փորձել է պայմանագիր կնքել Ռուսաստանի Բարձրագույն լիգայում հանդես եկող ակումբների՝ Սատուրնի (1999-2000 մրցաշրջան) և Տորպեդոյի (2000-2001 մրցաշրջան) հետ[3]։
2002 թ. առաջին կեսը խաղում է «Մաքքաբի Ահի» ակումբում, իսկ հետո տեղափոխվում Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ամկար»։ 2003 թ. նոյեմբերի 1-ին խփում է հաղթական գնդակը, երբ իր թիմը մրցում էր «Ֆակել» ակումբի հետ։ Այդ գնդակը Ամկարին իրավունք տվեց մասնակցելու Պրեմիեր լիգայում։ Սակայն Տուլա քաղաքի թիմի՝ Արսենալի հետ անցկացրած ընկերական հանդիպման ժամանակ Գենիչը ստանում է ծանր վնասվածք ու այլևս չի կարողանում օգնել իր թիմին։ 2006 թ. ֆուտբոլիստը որոշում է կայացնում կարիերան ավարտելու մասին։
2006 թ.-ից նա աշխատում է որպես լրագրող և ՆՏՎ Պլյուս հեռուստաալիքի հաղորդավար։
2012 թ. դեկտեմբերից սկսած Գենիչը կանխատեսումներ է անում ֆուտբոլի խաղերի վերաբերյալ «Рейтинг Букмекеров» նախագծի շրջանակներում[4]։
2013 թ. օգոստոսի 14-ին Գենիչը հրավիրվեց Առաջին ալիք մեկնաբանելու Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը, որտեղ Ռուսաստանի ընտրանին մրցում էր Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.