From Wikipedia, the free encyclopedia
Կորդելիա (անգլ.՝ Cordelia), Ուրան մոլորակին ամենամոտ արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականին։ Այն ստացել է S/1986 U 7 ժամանակավոր անվանումը[5], այդ ժամանակից այլևս չէր դիտվել, մինչև «Հաբլ» աստղադիտակով համապատասխան լուսանկարի ստանալը 1997 թվականին։
Իր անվանումը ստացել է Շեքսպիրի Լիր Արքա պիեսի կերպարի անունից։
Նույնպես նշանակվում է Ուրան VI[6]:
Կորդելիա (S/1986 U 7; Ուրան VI) | |
---|---|
«Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարը, Կորդելիան (ներքևում օղակի մեջ) | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 20 հունվար 1986 թ. (Ռիչարդ Տերիլ / «Վոյաջեր-2»-ի կողմից) |
Հեռավորությունը Ուրանից | 49 751,722 ± 0,149 կմ |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 49 751,722 ± 0,149 կմ[1] |
Էքսցենտրիսիտետ | 0,00026 ± 0,000096 |
Սիդերիկ պարբերություն | 0,33503384 ± 0,00000058 օր |
Թեքվածություն | 0,08479 ± 0,031° (Ուրանի հասարակածի նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 50 × 36 × 36 կմ[2] |
Մակերևույթի մակերես | ~5500 կմ²[3] |
Ծավալ | ~38 900 կմ³ |
Զանգված | ~5,0 × 1016 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,0073 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,01 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Առանցքի թեքում | 0,0° |
Ալբեդո | 0,08 ± 0,01[4] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 64 Կ (−209 °C) |
Բացի ուղեծրից[1], շառավղից[2] և երկրաչափական ալբեդոից[4] Կորդելիայի մասին գործնականորեն ոչինչ հայտնի չէ։ «Վոյաջեր-2» փոխանցած լուսանկարների վրա Կորդելիան երևում է որպես երկարավուն մարմին, իր հիմնական առանցքով ուղղված դեպի Ուրանը։ Նրա լայնության հարաբերությունը երկարությանը կազմում է 0,7 ± 0,2։
Կորդելիան կատարում է «հովիվ արբանյակի» դեր Ուրանի Էպսիլոն օղակի համար[7]։ Կորդելիայի ուղեծիրը գտնվում է Ուրանի սինքրոն ուղեծրի ներսում, որի հետևանքով այս արբանյակի ուղեծիրը աստիճանաբար իջնում է[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.