բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Կորեկ (լատին․՝ Panicum), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 500 (այլ տվյալներով՝ 442[1]) տեսակ։ Տարածված են Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում։
Կորեկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Panicum
L., 1753
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Panicum miliaceum L. — Կորեկ սովորական | ||||||||||||
|
Հատիկ ստանալու համար մշակում են սովորական կորեկ (Panicum miliaceum)։
Գարնանացան բույս է, արմատները՝ փնջաձև, ցողունը՝ 45-150 սմ բարձրությամբ, տերևները՝ նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրան է, ինքնափոշոտվող։ Պտուղը հատիկ է, թեփուկավոր, 1000 հատիկը կշռում է 4-9 գ։ Չորադիմացկուն, ջերմասեր, վաղահաս բույս է։
Կորեկը պարունակում է 2-4 տոկոս ճարպ, 10-14 տոկոս սպիտակուց, 55-80 տոկոս օսլա, մոտ 8 տոկոս բջջանք։
Կորեկից ստանում են ձավար, ալյուր, խտացրած կեր, կանաչ զանգված և խոտ։ Մշակության մեջ հայտնի է հնագույն ժամանակներից։ Հատիկի բերքը հավաքում են մոմային հասունացման, իսկ խոտինը՝ հուրաններն արձակելու փուլերում։ Կորեկից ավելի շատ ճարպ է պարունակում միայն վարսակը, իսկ սպիտակուցներ` հնդկացորենը։ Կորեկը պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուներ` տրեոնին, վալին, լեյցին, լիզին, հիստիդին, և այլն։ Կորեկը հարուստ է ֆոսֆորով (1,5 անգամ ավելի է, քան տավարի մսում), մագնիում, կալիում (մի քանի անգամ շատ, քան բրնձում), պղինձ, մանգան, ցինկ, բրոմ, նիկել և այլն)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.