From Wikipedia, the free encyclopedia
Կորպորացիա (ուշ լատին․՝ corporatio - միավորում բառից), մասնակիցների որևէ հատուկ արտոնության պաշտպանության նպատակով ստեղծված միությունների և կազմակերպությունների՝ տնտեսագիտական և իրավաբանական գրականության մեջ տարածված անվանում։ Սրանք գոյություն ունեին դեռևս ֆեոդալիզմի ժամանակ՝ առևտրական գիլդյաների, ասպետական խմբերի և այլ ձևերով։ Ներկայումս կորպորացիաներն իրավաբանական ինքնուրույն սուբյեկտներ են ակցիոներական կոմպանիաների, մոնոպոլիստական միավորումների, պետական և մասնավոր ֆիրմաների միավորման և այլ ձևերով։ Կորպորացիայի մեջ առաջատար դեր է խաղում կառավարող վերնախավը, որը սերտորեն կապված է նաև պետության հետ։
Միջնադարյան ավատատիրական հասարակարգում կորպորացիա էին անվանվում արհեստավորական ցեղերը, առևտրական գիլդիաները, հոգևոր ասպետական միաբանությունները։ ժամանակակից քաղաքացիական իրավունքում կորպորացիան որևէ գործունեության համար միավորված մարդկանց խումբ է և իրավունքի ինքնուրույն սուբյեկտ՝ իրավաբանական անձ։
Այն նաև պրոֆեսիոնալ միավորումների ձև է, երբեմն՝ պետական կառավարման ֆունկցիաներն իրականացնող մարմին։
ԱՄՆ-ում առաջին կորպորացիան (բաժնետիրական ընկերությունը) ստեղծվել է 19-րդ դարում։ 20-րդ դարի սկզբներին դարձել է կապիտալիստական ձեռնարկությունների կազմակերպման հիմնական ձևը։ Ետպատերազմյան շրջանում առավել տարածված են բազմազգ կորպորացիաները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 662)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.