Կումիկներ
From Wikipedia, the free encyclopedia
Կումիկներ (կում.՝ Къумукълар, ռուս.՝ Кумыки), ժողովուրդ։ Բնակվում են ՌԴ Դաղստանի Հանրապետության դաշտային, մասամբ՝ նախալեռնային շրջաններում[1][2]։ 2010 թվականի դրությամբ, բնակչությունը Ռուսաստանում կազմում է 503 հազար, որից մոտ 432 հազարը՝ Դաղստանի Հանրապետությունում։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Բնակվում են հիմնականում Կումիկյան հարթավայրում, շատ են Դաղստանի այլ հատվածներում։ Լեզուն կումիկերենն է։ Հավատացյալ Կումիկները մուսուլմաններ են։ Մարդաբանական գծերով, մշակույթով և կենցաղով կումիկները մոտ են Դաղստանի լեռնային մյուս ժողովուրդներին։ Խորհրդային իշխանության տարիներին հիմնովին փոխվել է Կումիկների կենցաղը, զարգացել գրականությունն ու արվեստը, աճել մտավորականությունը։