Կրակով
From Wikipedia, the free encyclopedia
Կրակով (լեհ.՝ Kraków (օգնություն • ինֆո) [ˈkrakuf]), ամբողջական պաշտոնական անվանումը՝ Մայրաքաղաքային թագավորական քաղաք Կրակով (լեհ.՝ Stołeczne Królewskie Miasto Kraków , լատին․՝ Cracovia, գերմ.՝ Krakau) Լեհաստանի ամենահին քաղաքներից մեկն է, որը տեղակայված է Վիսլա գետի վրա։ Ըստ 2017 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 766 739 մարդ, մերձակա քաղաքների հետ մեկտեղ՝ ավելի քան 1 միլիոն։ Բնակչությամբ և տարածքով Լեհաստանի երկրորդ քաղաքն է՝ Վարշավայից հետո։ Ենթադրվում է, որ հիմնադրվել է մոտավորապես 7-9-րդ դարերում, չնայած որ հնագետների կարծիքով, մարդիկ այս տարածքում ապրել են սկսած պալեոլիթից (մոտավորապես 8 հազ. տարի առաջ մ.թ.ա.)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրակով (այլ կիրառումներ)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կրակով | |||||
լեհ.՝ Kraków | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Հիմնադրված է | անհայտ թ. | ||||
Առաջին հիշատակում | 966[1] | ||||
Մակերես | 327±1 կմ² | ||||
ԲԾՄ | 219±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | լեհերեն | ||||
Բնակչություն | ▲804 237 մարդ (հունիսի 30, 2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 12 | ||||
Փոստային դասիչ | 30-001 | ||||
Ավտոմոբիլային կոդ | KR | ||||
Պաշտոնական կայք | krakow.pl(լեհ.)(անգլ.)(ռուս.)(ֆր.)(գերմ.)(իտալ.)(իսպ.) | ||||
| |||||
10-րդ դարում՝ 990 թվականին, Միեշկո I-ը Կրակովում հիմք է դրել Լեհաստանի Թագավորությանը։
Լեհաստանի մայրաքաղաքն էր 1038-1596 թվականներին, մինչև 1734 թվականը՝ լեհական թագավորների թագադրման վայր։ Հարուստ է պատմական հուշարձաններով, քաղաքի կենտրոնը գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Լեհաստանի գիտական, մշակութային, տնտեսական և կրոնական խոշորագույն կենտրոններից մեկն է, զբոսաշրջության հայտնի վայր։
2000 թվականին ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։